Դեկտեմբերի 1-ին պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ուժերի կողմից չստացավ «Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» նախագծի աջակցությունը։ Փաշինյանին չհաջողվեց հավաքել պատգամավորների ստորագրությունների անհրաժեշտ թվաքանակ։ Թերեւս ամենաշատը նման նախաձեռնության վերաբերյալ իրենց հրճվանքը չթաքցրեցին ՀՀԿ-ական թիմի ներկայացուցիչները։ Նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առիթը բաց չթողեց հայտարարել, թե Փաշինյանը ստուգում է ընդդիմադիր դաշտը։ Վահրամ Բաղդասարյանի տրամաբանությամբ՝ արդյունքում Փաշինյանի թեստի արդյունքներով իրական ընդդիմադիրներ դուրս եկան Փաշինյանը, Ալիկ Արզումանյանը եւ Զարուհի Փոստանջյանը։ Վահրամ Բաղդասարյանին շտապեցին երկրորդել ՀՀԿ-ական այլ պատգամավորներ՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանին, թե եթե դեմ եք Սարգսյանին, միացեք նախաձեռնությանը։
Իսկ, ահա, վերջերս, Նիկոլ Փաշինյանը հայտնվեց քաղաքական գործընթացների լուսանցքում։ Երբ տեղի էր ունենում համաժողովրդական շարժման եւ ՀՀԿ-ի առճակատումը, Փաշինյանը չկորցրեց պահը եւ որոշեց կենդանություն տալ մերժված նախաձեռնությանը՝ նախապես գիտակցելով, որ այն կրկին մերժվելու է։ Այս անգամ նախաձեռնությունը վերափոխվեց օրինագծի։ Ինչպես եւ սպասելի էր, ՀՀԿ-ական ճամբարից կրկին սկսեցին հղում անել Փաշինյանին։ Որպես օրինակ երբ Վահրամ Բաղդասարյանին լրագրողները հարցրեցին իշխանափոխության մասին, վերջինս թեման շեղեց Նիկոլ Փաշինյանի հեղինակած օրինագծի ուղղությամբ՝ ասելով, թե եթե ուզում են իշխանափոխություն, ապա թող աջակցեն Փաշինյանի օրինագծին։
Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում