Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի Խորհուրդը որոշում է կայացրել հուշատախտակ ստեղծել` հարգանքի տուրք մատուցելու համար ազգությամբ հայ բոլոր այն խիզախ կանանց և տղամարդկանց, ովքեր այս կամ այն կերպ օգնության ձեռք են մեկնել Հոլոքոստի զոհերին:
Մինչ օրս պաշտոնապես «Ազգերի առաքյալ» ճանաչվել են 24 հայեր, բայց չբացահայտված դեռ շատ պատմություններ կան հայերի սխրանքների վերաբերյալ:
Ներկայումս Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի գիտաշխատողները տեղեկություններ են հավաքագրում` բացահայտելու համար այլ հայերի ևս, որոնց սխրանքները մինչ այժմ պատշաճ կերպով չեն փաստագրվել:
Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ պարոն Էդուարդո Էռնեկյանն իր ելույթում նշել է. «Չնայած հայ ազգն աշխարհի մասշտաբով փոքր է, բայց նշանակալի է հայ փրկիչների մասնաբաժինը հրեաների փրկության գործում` արտացոլելով այս հնագույն ժողովրդի միասնության ոգին: Վալենբերգի հիմնադրամը հպարտ է, որ ձեռնամուխ է եղել այս երկկողմ որոնմանը` բացահայտելու հրեա ժողովրդին փրկելու հայերի գլխավորած դեռևս չբացահայտված դեպքերը և հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր արդեն ճանաչվել են «Ազգերի առաքյալներ» և նրանց, ովքեր դեռ սպասում են իրենց սխրանքի բացահայտմանը: Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի որոշումը` ստեղծել հատուկ նախագծված հուշատախտակ այն միջոցն է, որով մենք ճանաչում ենք այդ մարդկանց գործած համարձակ քայլերը և շնորհակալություն հայտնում այդ հերոսներին»:
Կարդացեք նաև
Հիշատակը հավերժացնող հուշատախտակները կտեղադրվեն աշխարհի խոշոր քաղաքներում:
Թել Ավիվ-Յաֆայի հայկական ասոցիացիան, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Սբ. Նիկողայոս վանքին կից, կլինի այն վայրը, որտեղ կտեղադրվի հիշատակը հավերժացնող հուշատախտակներից առաջինը: Վերջինիս բացումը տեղի կունենա առաջիկայում, հատուկ արարողությամբ:
Մամլո հաղորդագրություն