Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչ է թաքցնում Գեւորգ Կոստանյանը. «Ժողովուրդ»

Փետրվար 24,2015 12:12

Ինչպես ժամանակին հայտարարվել էր՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռեւս փետրվարի 3-ին նամակ է ուղարկել իր ռուս գործընկերոջը։ Նամակի բովանդակությունը մինչ օրս չի հրապարակվել։ Ենթադրվում է, որ այդ նամակով Կոստանյանն իր ռուս գործընկերոջը միջնորդել է Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահներին, որպեսզի քրեական գործի նախաքննությունը վարեն Հայաստանի իրավապահները, եւ ՀՀ դատարանն էլ քննի գործը։ Նման ենթադրությունների հիմնական պատճառը Կոստանյանի նամակի վերաբերյալ փետրվարի 3-ին տարածված հաղորդագրությունն է։ «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, հիմք ընդունելով ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի 6-րդ հոդվածը, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,- նշված էր հաղորդագրությունում։

Բանն այն է, որ Կոստանյանի միջնորդությունում ոչ մի անդրադարձ չկա Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու մասին։ Նա միջնորդությամբ խնդրել է հայկական կողմին տրամադրել ընդամենը քրեական գործի վարույթը։ Հենց այս փաստն է գլխավոր դատախազությունը խնամքով թաքցնում՝ ամեն ինչ անելով, որպեսզի մարդիկ չիմանան, որ չնայած Կոստանյանն իր ռուս գործընկերոջը նամակ գրել է, բայց միեւնույն է՝ այն չէ, ինչը նա ժամանակին գյումրեցիներին խոստացել է:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728