ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Հայաստանում բոլոր տնտեսվարող սուբյեկտները հավասար դաշտում են, եւ ստուգումները միայն ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի ընկերություններին չեն վերաբերում։
– Պարոն Մելիքյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ քառօրյայի նիստերը։ Ըստ ընդդիմադիր ուժերի՝ ՀՀԿ-ն շանտաժի ու տեռորի է ենթարկել Գ. Ծառուկյանին, ինչի արդյունքում էլ նա որոշել է այլեւս քաղաքական դաշտում ակտիվ չլինել։ Ինչպե՞ս եք վերաբերում ԲՀԿ-ի՝ ԱԺ աշխատանքները բոյկոտելու որոշմանը։
– Որպես քաղաքական ուժ՝ իրենք են որոշում կայացնում իրենց անելիքների մասով։ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը պատասխանատվություն է կրում միայն իրեն վերաբերող հարցերի մասով։ Արդեն հայտարարել ենք, որ քաղաքական գործիչը պետք է զբաղվի քաղաքականությամբ, ու մենք շարունակում ենք պնդել մեր տեսակետը։
– Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները շարունակում են ճնշումներ գործադրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Այս օրերին նրան պատկանող ընկերություններում իրականացվում են ամենատարբեր ստուգումներ, գրեթե ամեն օր հարկային ծառայությունների աշխատողները նրան պատկանող օբյեկտներում են։
Կարդացեք նաև
– Ես որեւէ նման տեղեկություն չունեմ, չեմ տիրապետում այն ինֆորմացիային, որի մասին Դուք նշում եք, որեւէ ճնշում չի գործադրվում։ Ես ընդամենը տեղեկություն ունեմ, որ Հայաստանում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտներում ստուգումներ են իրականացվում։ Այստեղ չկա տարբերություն, թե որտեղ են իրականացվում այդ ստուգումները, ու թե ում են պատկանում ընկերությունները։ Բոլորս օրենքի առջեւ հավասար ենք։ Ես ընդհանուր եմ ասում, ես որեւէ տեղեկություն չունեմ, թե այժմ ում ընկերություններում են ստուգումներ իրականացվում։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում