Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգնեցինք սեմինարներից». հ/կ-ների ղեկավարները դժգոհ են միջազգային կառույցներից

Փետրվար 24,2015 11:57

«Քարավան 88» հ/կ նախագահ Զոյա Ջուլհակյանը դժգոհում է, որ նորելուկ անհայտ ծագումի հասարակական կազմակերպությունները ստվերում են լուրջ գործով զբաղվող հասարակական կազմակերպություններին: 

«Դաշտը չի զարգանում, խնդիրները շատ են, անընդհատ ստեղծվում են նոր կազմակերպություններ, մի քանի ծրագիր են անում, ու հին կազմակերպությունները մնում են չզարգացած: Պետք է դժգոհեմ նաեւ միջազգային կառույցներից, որովհետեւ ուղղությունները ընտրելիս հաշվի չեն առնում հ/կ-ների վիճակը: Մեր երկիր բավական  գումարներ է մտնում, ու բոլորը ծախսում են թրեյնինգների ու սեմինարների վրա: Այ մարդ,  էդ գումարները տվեք հասարակական կազմակերպություններին, համայնքի զարգացման ծրագրեր կանենք, սեմինարներից հոգնեցինք արդեն, որքան կարելի է  սեմինար անել, գյուղի մի քանի կանանց հավաքել ու խոսել»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Զոյա Ջուլհակյանը:

Նա դժգոհեց, որ կամավորականի աշխատանքը Հայաստանում չի գնահատվում, ըստ նրա կամավորականի մասին օրենքում հստակեցումներ անելու անհրաժեշտություն կա.«Այս օրենքի բացթողումների պատճառով կարողանում են մանեւրել: Մեր կազմակերպությունը տուգանվել է կամավորական աշխատանքների համար, մեր շահառուները եկել  են բեռը բարձել եւ տեղափոխել, հարկայինը տուգանեց՝ մեղադրելով, իբրեւ թե թաքցրել ենք նրանց աշխատանքը, որ հարկեր չվճարենք»:

Հայ փախստականներին աջակցող «Ահազանգ» հ/կ գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանը դժգոհեց, որ 2000 թվականից հետո իրենց կազմակերպության ներկայացրած ծրագրերը չեն հաստատվում. «Չինովնիկների կանանց հ/կ-ներ կան, հենց դրանք են շահում բոլոր ծրագրերը, այնպիսի մարդկանց ծրագրեր են անցնում կառավարության սխալ  վերաբերմունքի պատճառով: Այստեղ էլ ծանոթ-խնամի հարաբերությամբ են ծրագրերը հաստատվում: Որքան ուզում ես ծրագիր ներկայացրու, միեւնույնն է չի հաստատվելու, որովհետեւ միջազգային կառույցներն ունեն արդեն իրենց հ/կ-ները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Միջազգային կազմակերպությունները անում են այն,ինչ իրենց պետք է՝ֆիկտիվ ծրագրեր ֆինանսավորել,դուք ել ֆիկտիվ հաշվետվություններ ներկայացնեք՝իբր աշխատանք եք կատարել:Նպատակը՝որպեսզի ոչինչ դեպի դրական չփոխվի, նրանք էլ տարբեր ատյաններում քննադատեն մեզ նման երկրներին ու իրենց երկրների ընտրողներին ցույց տան՝որքան իրենք ժողովրդավար են,մտածում են նրանց բարեկեցության համար….:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728