«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կհայտարարի կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Ըստ այդ լուրերի՝ Ծառուկյանը կդառնա ԲՀԿ պատվավոր նախագահ, որը գործնական լծակներ չի ունենա եւ չի խառնվի կուսակցության գործադիր կառավարմանը։ Իսկ թե ով է լինելու ԲՀԿ նախագահը, դեռ պարզ չէ։ ԲՀԿ-ականներն այս օրերին բավականին ծանր կացության մեջ են հայտնվել ու փորձում են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ԲՀԿ խմբակցությունից ու կուսակցությունից դուրս գալու մասին կհայտարարեն էլի մի քանի պատգամավորներ, այդ թվում եւ՝ «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը։ Ի դեպ, Գուրգեն Արսենյանը եւ մինչ այս արդեն ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը ու Կարո Կարապետյանը պաշտոնապես՝ իրավական տեսանկյունից, կշարունակեն համարվել ԲՀԿ խմբակցության անդամներ, քանի որ եթե նրանք խմբակցությունից դուրս գալու գրավոր դիմում ներկայացնեն, ապա կզրկվեն իրենց մանդատներից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում