Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն չի հրաժարվի Հայաստանից. «Հայկական ժամանակ»

Փետրվար 24,2015 11:22

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներն ու բռնությունների աննախադեպ աճը ցույց են տալիս դիվանագիտական գործընթացի թուլությանը։

Այս կարծիքին է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։

«ՀԺ»-ի հետ հարցազրույցում նա կանխատեսեց, որ եթե հունվարին ռազմական հարձակումները սահմանին այդքան ինտենսիվ էին, ապա տարվա ընթացքում, հատկապես ամռանը դրանք ավելի ինտենսիվ կարող են դառնալ։ Անդրադառնալով ամերիկյան բարձրաստիճան դիվանագետ Վիկտորյա Նուլանդի տարածաշրջանային այցին՝ քաղաքագետն ասաց՝ այդ այցով ԱՄՆ-ն ցանկացել է ցույց տալ Ռուսաստանին, որ առանց պայքարի չի հրաժարվի Հայաստանից։

– Պարոն Կիրակոսյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հունվարի 27-ի հայտարարության մեջ անդրադառնալով հունվար ամսին ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի խախտումներին ու բռնությունների աճին, առաջին անգամ տարբերություն դրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ լարվածության սրման պատասխանատվությունը դնելով ադրբեջանական կողմի վրա։ Ինչո՞ւ փոխվեցին շեշտադրումները դիրքորոշման մեջ եւ գնահատականներում։

– Այդ հայտարարությունն ակնհայտորեն նոր իրողության գնահատականն էր։ Խաղաղության հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է եւ ոչ թե Հայաստանը։ Սա դիվանագիտական նոր ռազմավարություն է, որի նպատակը միայն հարձակվողին հանդիմանելն է, ոչ թե ե՛ւ հարձակվողին, ե՛ւ պաշտպանվողին։  Սրա  հետ կապված մեկ այլ գործոն՝ Ադրբեջանում իշխանությունների կողմից Մարդու իրավունքների խախտումների ավելացումը։

– Հայկական կողմը սահմանային գոտում Ադրբեջանի գործողությունները գնահատում է որպես սանձազերծված «դիվերսիոն պատերազմ»։ Այդ «պատերազմը» կարո՞ղ է վերաճել ավելի վտանգավոր երեւույթի։

– Իհարկե։ Ակնհայտ է, որ ռազմական հարձակումների ավելացումը ցույց է տալիս դիվանագիտական գործընթացի թուլությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարձակումներն այդքան ինտենսիվ էին տարվա սկզբում, պետք է ակնկալել, որ հարձակումներն ավելի ինտենսիվ կդառնան տարվա ընթացքում, հատկապես ամռանը։ Սա նաեւ ցույց է տալիս, որ Ադրբեջանի անպատասխանատու եւ անխոհեմ ղեկավարությունը որեւէ կերպ հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը։

Հարցազրույցը՝ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728