2015թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած հատուկ արարողության ժամանակ հայտարարվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության հաղթողները:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ: Միջոցառման շրջանակներում պարգևատրվեցին Բորսայի լավագույն անդամները և Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատորները տարբեր անվանակարգերում:
2014թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ անվանակարգերում`
Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում,
Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում,
Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում,
Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում,
Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում,
Բորսայի լավագույն անդամ 2014 գեր-անվանակարգում:
Բորսայի կողմից մրցանակ հանձնվեց նաև «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» անվանակարգում: Հարկ է նշել, որ նշված անվանակարգում հաղթողին որոշում են Բորսայի անդամների անունից հանդես եկող առևտրի մասնակիցները (թրեյդերները)՝ թեկնածուների առաջադրման և այնուհետև փակ-գաղտնի քվեարկության միջոցով:
2014թ.-ի արդյունքներով Դեպոզիտարիայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ անվանակարգերում`
– Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում,
– Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում,
– Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու պետական պարտատոմսերի շուկայում,
– Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար,
– Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր 2014 գեր-անվանակարգում:
«Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում երրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն: Լավագույնների եռյակում էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն:
«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգում հաղթող դարձավ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ մրցակցելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «Արարատբանկ» ԲԲԸ-ի հետ:
«Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Արդշինբանկ» ՓԲԸ-ին և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ին:
«Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում երրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց «Արարատբանկ» ԲԲԸ-ն: Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ -ն:
«Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում» հաղթող դարձավ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաև «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և «Արմենբրոկ» ԲԲԸ-ն:
«Բորսայի լավագույն անդամ 2014» գեր-անվանակարգում երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց «Արարատբանկ» ԲԲԸ-ն՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին և «Արդշինբանկ» ՓԲԸ-ին:
«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն, որտեղ որպես թեկնածու առաջադրված էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Կապիտալ ինվեստմընթս» ՓԲԸ-ն:
«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում» անվանակարգում հաղթող դարձավ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ մրցակցելով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի և «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ի հետ:
«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Զարգացման հայկական բանկ » ԲԲԸ-ն: Հարկ է նշել, որ բանկը միակ առաջադրված թեկնածուն էր այս անվանակարգում:
«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար» անվանակարգում հաղթող դարձավ «Կապիտալ ինվեստմընթս» ՓԲԸ-ն՝ լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով «Արմենբրոկ» ԲԲԸ-ին և «Հայբիզնեսբանկ» ԲԲԸ-ին:
«Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր 2014» գեր-անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն՝ մրցակցելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Կապիտալ ինվեստմընթս» ՓԲԸ-ի հետ:
Մրցանակաբաշխության ժամանակ անցկացված փակ-գաղտնի քվեարկության արդյունքում «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի առևտրի մասնակից Արզուման Դալլաքյանը: