Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում

Փետրվար 24,2015 11:11

Օսմանայան կայսրության տարածքում ինչպես բոլոր ոչ մուսուլման ժողովուրդները, այնպես էլ եզդիները շարունակաբար հետապնդման և հալածանքների էին ենթարկվել կենտրոնական իշխանությունների և նրանց կամակատար քրդերի կողմից: Եզդիների նկատմամբ Օսմանայան կայսրության արյունարբու քաղաքականությունը շարունակվել է իր գոյության յոթ դարերի ընթացքում և հարյուր հազարավոր եզդիներ զոհ են գնացել թուրքական յաթաղանին: Եզդիների համար Օսմանյան կայսրությունում ամենաանտանելի ժամանակաշրջանը կայսրության վերջին տարիներն էին, երբ անխնա կոտորվում էր ոչ մահմեդական խաղաղ բնակչությունը: Ինչպես հայտնի Օսմանյան կայսրության տարածքում բնակվում էին ավելի քան 200 հազար եզդի ընտանիքիներ, որոնք հիմնականում ապրում էին կիսանկախ ցեղային իշխանություններով:[1] Եզդիների թվաքանակի մասին նման տեղեկություն է հայտնել հայ մեծանուն գրող և մանկավարժ Խաչատուր Աբովյանը և հասկանալի է դառնում, որ Աբովյանի այս տվյալները վերաբերվում էին 19-րդ դարի առաջին կեսին:

Մեր ձեռքի տակ է հայտնվել մեկ այլ փաստաթուղթ, որը ավելի թարմ տվյալներ է հայտնում եզդիների թվաքանակի մասին և ցույց է տալիս, թե Օսմանյան կայսրության իշխանությունների բարբարոսության հետևանքով որքան է կրճատվել եզդիների թիվը այդ կայսրության տարածքում: 1914 թվականին եզդիների առաջնորդ Միրե միրա Իսմաիլ Բեկը նամակ է ուղարկում Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ Բեկին և տեղեկացնում, թե ինչպիսի դրություն է իրենց մոտ: Նամակի մի հատվածում եզդիների առաջնորդը խոսում է կոնկրետ եզդիների թվաքանակի մասին.< …. վստահ եղեք, որ երկու հարյուր հազար տնվորներ են որ 1 150 000 ժողովուրդը կբաղկանար, այսօր թուրք կառավարության շնորհիվ 14 000 տուն, 80 000 ժողովուրդ է անձ է բաղկացյալ կապրինք , ասիկա թող ականջներուդ օղ ըլլա, որ անոնց վրեժը լուծեք առանց խնայելու…>,-ասվում է առաջնորդի նամակում: [2]

Այս նամակից բացահայտվում է այն պատկերը, որը եղել է Օսմանայան կայսրությունում և վստահորեն կարելի է ասել, որ եզդիների այս կայսրության տարածքում ամենամեծ արհավիրքը տեսած ժողովուրդներից են, քանի որ 1 150 000 ժողովրդից 100 հազարին էլ չի հաջողվել փրկվել: Օսմանայան կայսրությունը, որը մուսուլմանական տերություն էր, եզդիների նկատմամբ հատուկ թշնամանքով էր լցված: Հայտնի է, որ մուսուլմանության մեջ եզդիները համարվում են թշնամիներ, քանի որ ըստ մուսուլմանների իրենց առաջնորդ Ալիին սպանել է եզդիների առաջնորդը Սուլթան Եզիդը՝ Քերբալայի ճակատամարտի ժամանակ: Այս ճակատամարտից հետո եզդի անունը մուսուլմանները իրենց համար համարեցին թշնամու հոմանիշ և ամեն մի հավատացյալ մուսուլման, եթե սպաներ եզդու, ապա դրախտում արժանավոր տեղ պետք է ստանա, քանի որ նա կատարել էր Ալլահի պատվիրանը: Օսմանյան կայսրություն էլ լինելով իսլամական միապետություն հետևում էր իր կրոնի պահանջներին և եզդիների ոչնչացումը ահմարում պետության պարտականությունը: Եզդիների հանդեպ հալածանքները և բռնությունները իրականացնում էին քրդական ցեղերի միջոցով: Քրդրեը անմարդկային դաժանությամբ էին վարվում եզդի բնակչության հետ և սպանություններ իրականացնելիս չէին խնայում անգամ ծերերին, կանանց և երեխաներին:

19-րդ դարի 40-ական թվականներից Օսմանյան կայսրությունը խստացրեծ հալածանքները կենտրոնին չենթարկվող ժողովուրդների նկատմամբ: Այս քաղաքականության առաջին զոհերը եզդիները, հայերը, ասորիները և այլ ոչ մուսուլման ժողովուրդներն էին: Մյուս կողմից էլ այս ժողովուրդների նկատմամբ սպանդ էին իրականացնում քրդական ցեղերը, որոնք ևս ձգտում էին հպատակեցնել իրենց տարածքներում բնակվող ոչ մուսուլման ժողովուրդներին: Քրդական իշխանություններից ամնեազորեղը՝ Բոհտանի քուրդ էմիր Բեդր-խան բեյի ենթակայության տակ գտնվող ցեղն էր: Քուրդ այս ցեղապետը հայտարարում էր անկախ Քուրդիստան ստեղծելու մասին և պահանջում էր, որպեսզի կենտրոնական իշխանությունների դեմ սկսվելիք ապստամբությանը միանան նաև եզդիները և ասորիները: Եզդիներն ու Ասորիները հրաժարվեցին միանալ քրդական ապստամբությանը, իսկ ասորիների առաջնորդ Մար-Շիմոնը հայտարարեց, որ իր ժողովրդին պաշտպանում են անգլիացիները և ինքը անտեսում է քրդերի առաջարկը:[3] Մար-Շիմոնը անցավ իր Ջուլամերկի նստավայրը, որից հետո Բեդր-խան բեյի և Նուրալլահ բեկի զորքրեը հարձակման անցան և գրավելով ասորական բնակավայրը սկսեցին սպանդ և ջարդ: Քրդերը ոչնչացրեցին Հաքյարի իշխանության մեջ մտնող ասորական Թիար լեռնավանը: Քրդերը չէին խնայում ոչ ծերերին և ոչ էլ երեխաներին: Նման դաժան սպանդ որևէ մեկը չէր տեսել: Քուրդ առաջնորդները թույլատրեցին իրենց ծառաներին անխնա թալանել բնակչությանը և թույլատրեցին կնության առնել ինչքան կին որ կուզեն: Ասորիների առաջնորդ Մար-Շիմոնը մազապուրծ փախավ դեպի ռուսական կայսրություն:

Ասորիների ցեղասպանությունից հետո քրդերը սկսեցին հարձակումներ իրականացնել եզդիական բնակավայրերի վրա և ամենայն դաժանությամբ վարվեցին եզդի խաղաղ բնակչության հետ: Նրանք եզդիներին սպանում էին առավել դաժանությամբ, քանի որ եզդիներին համարում էին անհավատներ: Մուսւոլի վիլայեթի Թոխմա ավանում ապրում էին ավելի քան 4000 եզդիներ: Եզդիները այս տարածքներում հիմնականում զբաղվում էին հողագործությամբ և առևտրով: Թոխմա ավանի եզդիները բավական սերտ հարաբերությունների մեջ էին տեղաբնակ հայերի հետ և չէր եղել մի դեպք, որ այս երկու ժողովուրդների միջև որևէ վեճ լիներ:

1843 թվականին մայիսին Բեդր-խանը՝ մի կողմից, Նուրալլահ բեկը՝ մյուս կողմից, մեծաքանակ զորքով հարձակվեցին նախ Հաքյարի, ապա Թոխմա լեռնագավառի վրա: Քրդրեը իրենց մեծաքանակ զորքով շրջաթակեցին Թոխմա ավան և փակեցին դեպի եզդիական բնակավայր տանող բոլոր ճանապարհները: Եզդիները սկսեցին դիմադրությունը, սակայն օրերն անց պարենի և ռազմամթերքի ավարտից հետո եզդիները չկարողացան շարունակել դիմադրությունը և քրդերը ներս խուժեցին եզդիական բնակավայր: Այն ինչ կատարվեց Թոխմաում չի կարող տեսնել և տանել բանական մարդը: Թոխմաում տեղի ունեցածը անգամ սատանան չէր կարող ծրագրել, բայց քրդերը այդ աները կարողացան ծրագրել և իրականացնել: Սկզբում սպանվեցին բոլոր տղամարդիկ: Այսպիսով այլևս չկար որևէ դիմադրության հնարավորություն և այնուհետև քրդերն անցան խաղաղ և անզեն բնակչության սպանդին: Քրդրեը ծերերին համարում էին անիմաստ բեռ, ուստի հաջորդ քայլը ծերերին սպանելն էր: Կանանց և երեխաներին քրդերը ստրկացրին և վաճառում էին այլ մուսուլմանների: Այսպիսով ավանը ամբողջովին դատարկվեց և երբեմնի շեն բնակավայրից միայն ագռավների ձայն էլ լսվում և մարդկային մսի նեխած գարշահոտն էր գալիս:[4]

Քուրդ ցեղապետերը նման մի քանի հարձակումներ ևս իրականացրեցին եզդիների նկատմամբ նպատակ հետապնդելով հպատակեցնել եզդիներին և դարձնել ապագայի ստեղծվելիք Քուրդիստանի զինվորները և ծառաները: Այս քաղաքականությունը շարունակվեց մինչև այն ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության կենտրոնական իշխանությունները վերջ չդրեցին քուրդ ցեղապետերի անկախացման ձգտումներին:

Երբ Օսմանյան կայսրության կենտրոնական իշխանությունները կարողացան թուլացնել քրդկան ապստամբությունը թվում էր, թե եզդիները կկարողանան ազատ շունչ քաշել, սակայն կայսրությունը չէր պատրաստվում հանգիստ թողնել ոչ մուսուլման ժողովուրդներին: Բարբարոս քրդրեը այս անգամ սկսեցին եզդիների նկատմամբ ճնշումներ բանեցնել և եզդի խաղաղ բնակչությանը ենթարկել սպանդի արդեն կենտրոնական իշխանությունների հովանավորության ներքո և հիմա արդեն նրանց որևէ մեկը չէր խանգարում իրականացնել իրենց հրեշավոր ծրագիրը:

20-րդ դարի սկզբին եզդիների նկատմամբ Օսմանյան կայսրության հովանու ներքո քրդերը համատարած հարձակումներ սկսեցին: Ահա այն բնակավայրերը, որոնք ոչնչացվել են Օսմանայան իշխանությունների կողմից քրդական խաժամուժի կողմից

Ներկայիս Իրաքի հյուսիսային մաս՝ Էզիդխան տարածք, որի մեջ մտնում են Սինջար (Շանգալ), Սինուն, Գոբալ, Դըգուր, Գալի Ալի Բագե, Դհոկ, Զորավա, Կարսե ու Բարե, Սիբա, Թըլիզեր, Թըլզաֆե, Խրբադե Կավալա, Գըրզարկ, Ռմբուսի, Շարոկ, Թըլկազաբ, Թըլբանտա, Կոջո, Խոտըմի, Ռնդավա, Ամադիա։ Վերը նշված գյուղերում սպանվել է մոտ 200 հազար եզդի։

Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խանասորի (Խավասորի) դաշտերում սպանվել են մոտ100 հազար եզդի։ Եվս 100 հազար սպանվել են շրջակա գյուղերում՝ Ավաղ, Ախուրիկ, Աջալի, Արճակ, Բեգրիբ, Հավասի, Բեջարմո, Բերտիս, Գիադին, Գոնդուրմա, Զևա, Դերջամադա Ժերին, Դերջամադա Ժորին, Դուավան, Ղնդի, Էրջիս (Արճեշ), Թոնդուրակ, Խաչան, Խոջաղշլաղ, Խասամիայն, Կուջապնար, Կարակալը, Կիրատո, Կոլզոտ, Կյուչեք քեյ, Մերվանե, Մոլլահասան, Մուչա, Մուրադին, Յարըմկա, Նոշար, Շահմանիս, Շերեֆխանե, Շիկեֆտի, Չալդրան, Չրաղ, Չիբուխլու, Պշիկումբաթ, Ջանիկ, Սարայ, Տիմար (Թիմար), Ուստե, Օրենե։

Մուշի (Կավանե քերե), Ավախե, Դիարբեքիր (Դաշտա Բըշերի), Մարդե Խազալիե (Խարզա), Ջզիրե նահանգների Ազըկա Ժերին, Ազըկա Ժորին, Ալկա, Բազիդանե, Բասմուտե, Բախըմս, Բերկլե, Գալիե Զիլան, Գեդուկե, Դուշա, Երեդ, Զախորաե, Զեիկ, Զերինե, Խնուս, Կախարինե, Կավրզոյե, Կոբոլդոր, Կորխե, Ճներիա, Հադունա, Հաջրե, Հասկտիվա, Մայմունիե, Շըմզե, Շկավտա, Ջնասկար, Ռամե, Ֆըրկիրա և այլ գյուղերում սպանվել են 60 հազար եզդի։

Էրզրումի նահանգ (Բայազետի-Ալաշկերտի գավառ), Օրթըլա, Դիադին և այլ վայրերում սպանվել են մոտ 7 500 եզդի։

Կարսի մարզ. Կարսի գավառի Օզըրլու (Օղուզլու), Ալաջայի ձորում սպանվել են մոտ 5 հազար եզդի, Կաղզվանի գավառի Կակաիզմանի Կոլպե (Կողբ) բնակավայրում սպանվել են մոտ 3 հազար եզդի, Դիգորի գավառում, 70 գյուղերի՝ Ալաշգըր, Ալաշկերտ, Ամանկոյ, Ամանչայիր, Այլասինջո, Աքար, Բայրամքոմ, Բաջալի, Բաշքենդիկվեր, Բելիհամեդ, Գոգորմաս, Դիգոր (Տեկոր) գավառի, Դուզգելի, Թոխուբուր, Խարաբա, Դիգոր, Խատաբա, Չիբուխլը, Կյունդո, Հասանջան, Նոկա, Շանդրխղլի, Սուսուլ, Տաշնիկա Եզդիկա, Տուզակ, Ուլիքանդ, Փաշարջիկ և այլ գյուղերում շուրջ 9 հազար եզդի բռնի իսլամացվել են։

Սուրմալուի մարզի Իգդիրի գավառ. Խարֆալու, Ալչալու, Ասլանլու, Բաշ Սինակ, Բանդամուրադ, Գըլի, Գյարմաշվե, Դամսխան, Զարիբխանը, Զորե, Խանե, Խրբեսոր, Կարախտին, Կարակու, Կուճ, Մախսուդյա, Մաջրի, Շեխերի, Տաուշան, Սայիբլախ, Տաշքորփի, Քալո և այլն։ Սպանվել է մոտ 10 հազար եզդի։

1918թ. Արփաչայի (Ախուրյան) և Արաքս գետի անցումների ժամանակ խեղդվել և սովամահ են եղել մոտ 4 հազար եզդի:[5]

Ինչպես արդեն տեղեկացանք Միր Իսմաիլի նամակից, որը ուղղված էր Անդրկովկասի եզդիների առաջնորդ Ուսուբ բեկին 1 150 000 եզդիներից փրկվել էին միայն 80 000-ը, իսկ մոտ 20 000 եզդիներ անցել էին ներկայիս Հայաստան և փրկվել կոտորածից: Այս հանգամանքը փաստումէ այն մասին, որ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող ժողովուրդներից ամենամեծ արհավիրքը տեսած ժողովուրդներից մեկը եզդիներն են:

Բորիս Մուրազի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728