Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեխայի մահվան գործով դատախազի սպասված ճառը չլսվեց

Փետրվար 24,2015 11:13

«Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկներ Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի դեմ հարուցված քրեական գործով Լ.Վարդանյանի պաշտպանը՝ Գիվի Հովհաննիսյանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի հետաձգվի դատական նիստը` կապված իր առողջության հետ: Լ.Վարդանյանը համաձայն չէր, որպեսզի առանց իր պաշտպանի անցկացվի դատական նիստը:

Մեղադրող Դավիթ Կարապետյանն էլ ասաց, թե խախտում չի, որպեսզի դատական նիստը առանց պաշտպանի անցնի, քանի որ դատական նիստի արձանագրության կրիչը կտրամադրվի նրան:

erexa-1

Երկու տարեկան Լիա Միսակյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը կողմ էր, որպեսզի մեղադրանքի կողմի ճառերն այսօր ասվեն:

Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, թե դատավարության օրենսգրքով սահմանված է, որ  առանց պաշտպանի չպիտի անցկացվի նիստը,  մանավանդ,  Լ.Վարդանյանի պաշտպանը հայտնի չէ, թե ինչ քայլեր կանի մինչ մեղադրողի ճառը:
Դատավոր Լեւոն Ավետիսյանը ասաց, որ պաշտպանի բացակայությամբ գործի քննությունը էապես կվնասի ամբաստանյալի պաշտպանության իրավունքի իրականացմանը, եւ որոշեց հետաձգել քննությունը:

Ճառերը կլսվեն մարտի 12-ին:
Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728