Լրահոս
Օրվա լրահոսը

Անհիմն լավատեսություն. «Հայկական ժամանակ»

Փետրվար 24,2015 10:50

ԿԲ-ի հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցում, որը անդրադառնում է 2014 թվականի վերջին եռամսյակի փաստացի ցուցանիշներին եւ 2015 թվականի ակնկալիքներին, այս տարվա ՀՀ տնտեսական աճը կանխատեսվում է 0.4-ից 2 տոկոս ընդամենը։ Եւ դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Հայաստանում առաջիկա տարիներին պետք է արձանագրվի 7 տոկոս աճ, իսկ ՀՀ պետական բյուջեով եւ կառավարության ծրագրով աճը պետք է կազմեր ավելի քան 4 տոկոս։ Իր հոռետեսությունը Կենտրոնական բանկը պայմանավորել է մի քանի գործոններով։

Դրանցից հիմնականը Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտների սպասվող կտրուկ նվազումն է։ Ըստ ԿԲ-ի, 2015 թվականին այդ տրանսֆերտները կնվազեն մոտ 30 տոկոսով։ Տրանսֆերտների նվազումը կբերի Հայաստանում գնողունակ պահանջարկի նվազմանը, ինչը կնվազեցնի նաեւ ապրանքների ու ծառայությունների առաջարկը։ Եթե երկու բառով ներկայացնելու լինենք, ապա սա կհնչի հետեւյալ կերպ. մեր տնտեսությունը ավելի քիչ կարտադրի, քանի որ մարդիկ այդ արտադրանքը գնելու փող քիչ կունենան։ ԿԲ-ն այնքան էլ հաճախ չէ, որ հոռետեսական կանխատեսումներ է անում։

Սակայն չի կարելի չնկատել, որ ԿԲ-ի նույնիսկ այս կանխատեսումը իրականում ավելի լավատեսական է, քան պետք է լիներ։ Խնդիրն այն է, որ իր հաշվետվության մեջ ԿԲ-ն չափազանց հոռետեսական կանխատեսումներից կարողանում է խուսափել միայն մի դիտարկմամբ։ «…կանխատեսվող հորիզոնում ակնկալվող տնտեսական աճը մեծապես պետք է խթանվի տնտեսության արտահանելի հատվածում սպասվող աճի հաշվին»,֊ եզրակացնում են ԿԲ-ի փորձագետները։ Ընդ որում՝ ըստ ԿԲ-ի, «արտահանելի հատվածում սպասվող աճը» պայմանավորված է նրանով, որ անցած տարվա դեկտեմբերին դրամը արժեզրկվեց, ինչը մեր ապրանքները արտաքին շուկայում դարձրեց ավելի մրցունակ։ Ահա այս պնդումը հաշվի առնելով՝ կարելի է պնդել, որ ԿԲ-ն իր հոռետեսությամբ միաժամանակ նաեւ անհիմն լավատեսություն է դրսեւորել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728