Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով վեց հայ լեռնագնաց փետրվարի սկզբին մասնակցեցին Իրանի հեղափոխության օրվան նվիրված «Լուսաբաց» միջոցառմանը, որը նվիրված էր լեռներում զոհված լեռնագնացների հիշատակին:
Միջոցառման շրջանակներում հայ լեռնագնացները՝ ի դեմս Նարինե Ճաղարյանի, Էդուարդ Սարգսյանի, Սոնա Հարությունյանի, Դավիթ Պետրոսյանի, Լուսինե Ամիրխանյանի եւ Տիգրան Շահբազյանը մասնակցեցին միջազգային լեռնային վերելքին: Փետրվարի 5-ին հայ լեռնագնացների խումբը սկսեց իր վերելքը Հեզար լեռ (4501 մ), մյուս օրն արդեն գագաթում էր:
Իրան կայացած այցի ժամանակ հայ լեռնագնացները հանդիպում ունեցան Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի հետ, ծանոթացան ուժեղագույն լեռնագնացների հետ:
Կարդացեք նաև
Անցկացվող միջոցառման շրջանակներում մեր լեռնագնացները մասնակցեցին նաեւ երկօրյա սառցամագլցման պարապմունքներին, որոնք կազմակերպվել էին UIAA-ի (Լեռնագնացության եւ մագլցման ասոցիացիաների միջազգային միություն) մասնագետների կողմից:
Մեր խմբի բոլոր անդամները Հեզար վերելք կատարելու եւ սառցամագլցման դասերին մասնակցելու վկայականներ ստացան:
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա