Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկել՝ չհիասթափվելով

Փետրվար 24,2015 10:15

Ընդդիմությանը չհաջողվեց (համենայնդեպս` այս փուլում) իրականացնել իշխանափոխություն: Իշխանությունն օգտագործեց իր վարչական եւ ուժային լծակները՝ դա թույլ չտալու համար: Ճիշտ այդպես եւ նույնիսկ առավել «ուժային» եղանակով նախկինում վարվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունները: Այնպես որ՝ առաջին եւ երկրորդ նախագահների կողմնակիցների բոլոր տեսակի բողոքներն անկեղծ չեն: Եթե ես ճաղատ եմ, ես չեմ կարող ուրիշներին մեղադրել ճաղատության մեջ՝ դա կողքից նույնիսկ փոքր-ինչ զվարճալի կթվա:

Բոլոր թիմերում, սակայն, կան հրաշալի, պարկեշտ, համակրելի մարդիկ, որոնք, ըստ ամենայնի, պետք է շարունակեն զբաղվել քաղաքականությամբ՝ հո չենք կարող այդ նպատակով այլմոլորակայիններին հրավիրել: Նրանք, ովքեր հեռանում են, չպիտի ստվեր գցեն մնացողների վրա եւ մարդկանց մեջ կասկածներ սերմանեն, թե ովքեր էին անկեղծ գաղափարական մարտիկները, իսկ ովքեր՝ խառնակիչ-պառակտիչները, որոնք «բոլորովին այլ» նպատակներ էին հետապնդում:

Ավելին՝ այդ կասկածները հարվածի տակ են դնում «ոչ իշխանական եռյակի» հիմնական թեզերը: Հիշեցնեմ դրանք. «իշխանությունը բոլոր առումներով տապալված է», «նրան չեն վստահում ոչ Մոսկվայում, ոչ Արեւմուտքում», «նա ուզում է ստեղծել մեկ օլիգարխի տնտեսություն», «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Հայաստանի տնտեսությունը ծաղկում էր», «սահմանադրական փոփոխությունները վերարտադրվելու համար են» եւ այլն: Չքննարկենք՝ այդ ամենը որքանով է համապատասխանում իրականությանը, պարզապես նշենք, որ եռյակի կողմնակից կուսակցականներն ու վերլուծաբանները բազմիցս կրկնել են այդ քարոզչական ձեւակերպումները: Հիմա հարց է ծագում՝ այդ թեզերից որո՞նք էին հնչեցվում «ճիշտ տեղից», իսկ որոնք՝ «այլ կենտրոնից»:

Սովորաբար նման դեպքում ասվում է՝ «դե, դրանք կուսակցությունների պաշտոնական հայտարարություններ չեն՝ մարդիկ են, իրենց անձնական կարծիքն են հայտնում»: Դա էլ է ինձ թվում ոչ այնքան անկեղծ մոտեցում: Չի կարող պատահել, որ մի քանի տասնյակ ելույթ ունեցողների ձեւակերպումները «պատահաբար» բառացիորեն կրկնեն մեկը մյուսին: Ճիշտ այդպես՝ չի կարող պատահել, որ ՀԱԿ-ը չուրանար պետականությանը թեկուզ փոքրիկ ծառայություն մատուցած մարդկանց երախտիքը, բայց ՀԱԿ-ի կողմնակիցները նույն բառերով եւ արտահայտություններով ամիսներ ու տարիներ շարունակ հարձակվեն Դավիթ Շահնազարյանի, Կարապետ Ռուբինյանի, Հովհաննես Իգիթյանի, Ալեքսանդր Արզումանյանի վրա:

Հիմա, քանի որ, կարծես թե, որոշակի «զինադադարի» վիճակ է եւ կարիք չկա նորից նետվելու «քարոզչական պատերազմի» թոհուբոհի մեջ, քաղաքական ուժերը կարող են ավելի հանգիստ, հանդարտ ձեւով իրենց ներսում քննարկել եւ գնահատել մի քանի տարում կատարված աշխատանքի դրական եւ բացասական կողմերը: Դա է, հավանաբար, չհիասթափվելու եւ հասարակությանը չհիասթափեցնելու ամենաճիշտ ճանապարհը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Նախ՝ եթե ես ճաղատ եմ, ապա վստահ կարող եմ ուրիշներին մեղադրել ճաղատության մեջ, եթե նրանք ինձանից ավելի ճաղատ լինելով հանդերձ պնդեն, որ գրեթե ՛՛հիպիական՛՛ մազեր ունեն, և դա ոչ միայն կողքից՝ այլ բոլոր դիտանկյուններից արդարացի կլինի:
    Երկրորդ՝ մարդիկ ճաղատանում են /քաղաքական առումով, իհարկե/ անհամակշիռ իշխանությունից և իրենք իրենց որպես իշխանավոր վերարտադրելիս, և հակառակը. տևականորեն գտնվելով ընդդիմության հրապարակում, մարդիկ շատ լավ են տեսնում նշածս երկու ախտաբանական երևույթների կատարած ավերածությունները, իսկ դրա արդյունքում, և հատկապես այդ մասին բարձրաձայնելիս, գլխի՝ նախկինում շողացող տիրույթներում հայտնվում է բավականին խիտ մազածածկույթ:
    Երրորդ՝ այսօրվա ընդդիմության հիմնական թեզերը բխում են երկրի ժողովրդագրական, մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական ցուցանիշերից, որոնք այսօր թե՛ բացարձակ, և թե՛ հարաբերական առումներով վատթարագույնն են, իսկ իշխանության լծակներին տիրացածների բոլոր հակափաստարկները նշածս ցուցանիշերին որևէ կերպ չառընչվելով պարունակում են միայն անձնական վիրավորանքներ և հիմնազուրկ հոխորտանքներ:
    Չորրորդ՝ հիանալն ու հիասթափվելն այսօր երկրոդական նշանակություն ունի, քանի որ բնակչության ճնշող մեծամասնության համար երկիրը՝ ի հակառակ փուչիկ կարգախոսերի, դառնում է բնակության համար ոչ պիտանի և կյանքի համար վտանգավոր մի կենսատարածք:
    Հինգերորդ՝ ճաղատ ըլնեմ՝ թե սուտ եմ ասում: 🙂

    • Արսեն says:

      Մի քիչ ..)).. համաձայն չեմ, բացայտ ճաղատի ճաղատությունը ցույց տալիս, նախկին նույն պատճառներոբ ճաղատացած ճաղատի գլխին՝ ուժեղ մազածակույթ է հատնվում..)))..
      Քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար (խոսքս նորմալ երկրների մասին է՝ Հայաստանում ինչպես է, ենքան էլ հասկանալի չի։ Օրինակ՝ «նորմալ» տրամաբանության տեսակետից՝ ՀՀՇ-ն, որպես ընտրություն կեղծած ուժ՝ այլևս երբեք պետք է չկարողանար միտիգներ աներ (այսինքն՝ հասարակության հետ ոչ միջնորդավորված շփվեր) բայց՝ կարողացավ..)))..) հասարակության վստահությունը՝ (կոնկրետ ծրագրի հետ միասին), անհրաժեշտ պայման է։ Ւսկ վստահությունը չի առաջանում ճղճղալուց և ներկա ճաղատին քննադատելուց, դա քո նախկին (ամբողջ կյանքի) գործունեության գնահատականն է։
      Այն, որ Լևոնը և ՀՀՇ-ՀԱԿը լավ քաղաքական մեկնաբաններ են, դրանում կասկած չկա, բայց քաղաքական մեկնաբանը և քաղաքական գործիչը՝ դրանք տարբեր մասնագիտություններ են…

  2. Հրանտ Պապիկյան says:

    Ինչ կապ ունի թե մեր ՛՛գործիչներից՛՛ ով է գայլաձուկ, ով է խեցգետին, իսկ որը հրաշագեղ կարապ… Սայլի համար դա միևնույն է, բոլորն էլ խանգարում են… սայլը տեղից չի շարժվում:

    • Արսեն says:

      Խիստ էական է, Պապիկյան..)).. պետք է կարողանաս հասկանալ, ով է խեցգետինը, ով կարապը ով գայլաձուկը, որպեսզի հասկանաս՝ թե քո ջանքերը ում միացնես, որպեսզի հաղթահարելով միուս երկուսի դիմադրություն, սայլը շարժվի քո ուզած ուղղությանբ…

    • Արսեն says:

      Ւմիջայլոց ..))).. կարապի, խեցգետնի և գայլաձկան դեպքը որպես ֆիզիկայի խնդիր՝ լուծված է..)))..
      Կարապը՝ աշխատում է գրավիտացիայի դեմ, և քանի որ, կարապի քարշի ուժը գրավիտացիոն ուժից թույլ է (սայլակի անիվները երբեք գետնից չեն կտրվում) ապա կարապի էֆեկտիվ աշխատանքը կայանում է ընդհամենը՝ սայլակի և գետնի շփման ուժի թուլացման մեջ։ Ըստ էւթյան «թեթևացնում է» սայլակը, հեշտացնելով թե խեցգետնի թե գայլաձկան գործը ..)))..)։
      Գայլաձուկը՝ սայլակը քաշում է դեպի գետը, խեցգետնը ափով՝ գետին զուգահեռ։ Նրանք սայլակը քաշում են ոչ իրար հակառակ ուղղությամբ։ (Տես գծագիրը ..)))..) Արդյունարար ուժը՝ (խեցգետնի ուժի և գայլաձկան ուժերի վեկտորական գումարը) սայլը տանում է գետի ուղղությամբ…
      Երբ, որ սայլակը կհայտնվի գետի մեջ, այն կամ կմնա ջրի վրա, (եթե կարապի քարշի ուժը պլյուս Արքիմեդյան ուժը գերազանցում են գրավիտացիոն ուժին) կամ կսուզվի (եթե ավելի թույլ են) ..)))..
      Ցամաքի վրա՝ կարապը ընդհամենը հեշտացնում է և խեցգետնի և գայլաձկան աշխատանքը՝ թեթևացնելով սայլակը… երբ սայլակը հայտվում է գետում՝ կարապը աշխատում է խեցգետնի դեմ՝՝ շարունակելով հեշտացնել գայլաձկան աշխատանքը …)))… (ֆիզիկայի օրենքներն են..)))..)…
      Բոլոր դեպքերում եռյակը սայլակը գցելու է գետը… ավելի և ավելի հեռացնելով ափից…))))…

  3. Աբո says:

    «Չհիասթափվել»:Ովքեր հիասթափվել են՝ վաղուց հեռացել են:
    Ինձ մեկ ուրիշ հարց է հետաքրքրում,երբ Կիսիլյովը (չնայած նա իմ աչքի լույսը չի) ինչ որ տաքսիստի մասին ինչ որ բան մրթմրթաց,լավ վրա տվիք նրան,իսկ երբ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական՝ Վիկտորիա Նյուլանդին ասաց,որ ազրբեջանցի «պատանդներին» (իսկ իրականում մարդասպաններին), լավ կլիներ վերադարձնել բաքվին,չլսվեց և չգրվեց սուր քննադատություն նրա հասցեին:Մի գուցե հետը բուլկի՞ էր բերել և ոմանց բաժանել՞ 🙂

    • Հրանտ Պապիկյան says:

      Չէ, որ բաժանած լիներ, հիմա մի ինչ որ կռուտիտով դրա ասածի մեջ ճիշտ բաներ գտել էին…
      չնայած էն մի հատ նախագահի նստացույցավոր թեկնածու ունեինք է՝ Անդրեասը… այ ինքը ասուլիս տվեց ասեց ՝ քանի որ մենք ստեղ Սեֆիլյան Ժիրիկին տփել ենք, ամերիկացիք էլ մեր արդարադատությանը չեն վստահում, բա?… հո հանաք բան չի, ՛բերձորը՛ չեն թողելու որ ռեժիմը մարսի…))))))))

  4. Թրավիս says:

    խոհեմ, հաւասարակշրված, առողջ եւ կառուցողական մօտեցում, մեր խնդիրներին

    այս է ճանապարհը՝ մի տեղ հասնելու

    փոխանակ ՝ մի մութ եւ անել անկյունում, ինքզինք նետելու դեպի պատը, միեւնոյն պատը, մի քանի անգամներ եւ յաջորդաբար

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728