Փետրվարի 24-ին Երուսաղեմի «Ռամադա» հյուրանոցում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են 33 երկրների 255 առաջատար շախմատիստներ, որոնցից 120-ը՝ գրոսմայստեր:
Վաղը կկայանա վիճակահանությունը, որից հետո կտրվի առաջնության մեկնարկը: Հայաստանը Իսրայելում ներկայացնելու են գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաեւ Արման Միքայելյանը եւ Վլադիմիր Պողոսյանը:
Առաջնության արդյունքներով չեմպիոնից եւ մեդալակիրներից բացի կորոշվեն 22 լավագույնները, որոնք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք կստանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ eicc24.com-ի