Իջեւանի ավագ դպրոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, Տավուշի մարզպետարանի շենքից ոչ հեռու: Ավագ դպրոցի համար հիմնահարց է դարձել քաղաքի կենտրոնական` Անկախության փողոցին հարակից լինելը: Այդ դպրոցի տարածքը փողոցից ցանկապատով անջատված չէ: Հաճախ դպրոցի կողքին իջեւանցի երիտասարդներ են հավաքվում, որոնք այդտեղ են գալիս դպրոցի բարձր դասարանցի աղջիկների պատճառով:
17 տարեկան աղջիկները նստած են ավագ դպրոցի 12-րդ դասարանի նստարանին, երբ Տավուշի մարզում 15-16 տարեկան շատ աղջիկներ արդեն ամուսնացած են: Իջեւանի ավագ դպրոցի շենքի մոտ այդ կրթօջախի բարձր դասարանցի տղաները եւ իջեւանցի այլ պատանիներ հարաբերություներ են պարզում, դա, երբեմն, ավարտվում է ծեծկռտուքով, մարմնական վնասվածքներ հասցնելով: Ավագ դպրոցը գտնվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռում: Դպրոցի տնօրինությունից տեղեկացանք, որ ցանկապատը կառուցելու համար հարկավոր է շուրջ 600 հազար դրամ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
աղջնակների հայրերը պիտի գոյացնեն այդ 600 հազար դրամը…
(եւ ամեն պարագայի ի զուր է,
սերը թեւեր է տալիս,
տղերքը թռչելով անցնելու են ցանկապատի վրայից)
Սահմանամերձ գյուղերի դպրոցներին ու մանկապարտեզներին կից պատնեշներ են կառուցվում, կամ պետք է կառուցվեն, հակառակորդի գնդակոծություններից պաշտպանվելու համար, իսկ մարզկենտրոնի ավագ դպրոցի մոտ հասարակական կարգը պահպանելու և սանձարձակներին կարգի հրավիրելու փոխարեն նույնպես պետք է պատնեշ կառուցվի?: Իմ կարծիքով, նույնիսկ ցանկապատելու կամ պատնեշ կառուցելու դեպքում հարցը լուծում չի ստանալու, մինչև իրավապահները, տեղական իշխանությունները, մարզպետարանը ևս, այդ մասով իրենց գործով չզբաղվեն: