Ադրբեջանում ազգային արժույթի՝ մանաթի փոխարժեքը մեծապես նվազել է, այդ երկրի բանկերում արտարժույթի ազատ վաճառքի գործում լուրջ խնդիրներ են ծագել: Ադրբեջանցի լրագրողները մեզ հետ զրույցում, իրենց անունը չհրապարակելու պայմանով, ասացին, որ Ադրբեջանում նավթի հանույթից ստացված գումարների զգալի մասը գողացվել է պետական չինովնիկների կողմից:
Նրանք հայտնեցին, որ Բաքվում «Ռենդ Ռովեր» խանութի հանդիսավոր բացման ժամանակ սրահում վաճառքի համար ներկայացված է եղել այդ ֆիրմայի 3 ավտոմեքենա՝ յուրաքանչյուրը 580 հազար եվրո արժողությամբ: Սրահի բացումից մեկ ժամվա ընթացքում այդ մեքենաները վաճառվել են: Դրանից հետո խանութի մոտ վիճաբանել են եւս 2 գնորդներ, ովքեր ցանկանում էին այդ ֆիրմայի նոր մեքենաներ գնել, սակայն այդ օրը ձեռնունայն էին մնացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ