Լրահոս
Օրվա լրահոսը

Ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտությունները` ուշադրության կենտրոնում

Փետրվար 23,2015 21:09

ՀՀ առողջապահության նախարարությունում  հանրապետության առաջատար մասնագետների` ռենտգենաբան-ռադիոլոգների մասնակցությամբ քննարկվեցին  ճառագայթային  ախտորոշման  մեթոդով իրականացվող հետազոտություններին վերաբերող հարցերը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացվեցին ոլորտում առկա խնդիրները: Մասնագետներն անդրադարձան կադրերի վերապատրաստման, հիվանդների ուղեգրման հարցերին:  Ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտություններ իրականացնելիս մասնագետները կարևորեցին  թե՛ հիվանդի, թե բուժանձնակազմի անվտանգության  ապահովումը:

Քննարկվեցին ոլորտում գործող ուղեգրման կարգի վերանայմանը և այլ բժշկական փաստաթղթերի նույնականացմանն առնչվող հարցեր:

Արմեն Մուրադյանն ամփոփելով` աշխատանքային խորհրդակցությունը  հանձնարարեց ձևավորել  ուլտրաձայնային ախտորոշման, համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրման,  ինչպես նաև ռադիոիզոտոպային հետազոտության ոլորտի գլխավոր մասնագետներ և աշխատանքային խմբեր, որոնք համագործակելով ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ`  հիմնվելով միջազգային փորձի վրա կներկայացնեն առկա խնդիրների լուծման մեթոդները:

Կլինիկական չափորոշիչների վերանայման և  մշակման գործում կարևորվեց  ցուցումների և հակացուցումների, ինչպես նաև մանկական տարիքում ճառագայթային ախտորոշում անցնելու սահմանափակումների ուսումնասիրման անհրաժեշտությունը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728