Փետրվարի 21-ին Լոնդոնի հեղինակավոր «Սենտ Ջոն Սմիթ Սքվեր» համերգասրահում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ «Հայաստան» հիմնադրամի բրիտանական մասնաճյուղի կողմից կազմակերպված ամենամյա ավանդական բարեգործական համերգը:
Միջոցառմանը ներկա էին Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, օտարերկրյա հյուրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Այս տարի համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ելույթ ունեցան ճանաչված հայ երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը, Վարդուհի Խաչատրյանը, Լիլիթ Սողոմոնյանը և դաշնակահար Արմեն Աղաջանյանը: Երգացանկում ընդգրկված էին հայ և եվրոպական կոմպոզիտորների հայտնի գործեր:
Համերգից ստացված հասույթը տրամադրվելու է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մանկապարտեզին:
ՀՀ ԱԳՆ