Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինայի համար կռվող հայ. «Սա նման չէ Ղարաբաղին, թշնամու գրեթե չես տեսնում»

Փետրվար 23,2015 19:04

Այս մարդու զինվորական գրքույկում ռազմական մասնագիտության մասին նշված է «հետախույզ, դիպուկահար»: Նա իր ուսերի հետեւում ունի Հայաստանի զինված ուժերի հետախույզների կազմում Լեռնային Ղարաբաղում եւ Լուգանսկի տարածաշրջանում «Այդար» գումարտակում կռիվների փորձ: Դեռ այն ժամանակ այս ստորաբաժանումը կոչվում էր «անօրինական զինված խմբավորում»:

«Սյոմա» մականունով հայի հետ զրուցել է Inforesist.org կայքը: Նա Ուկրաինա է եկել 1993 թվականին, երբ դեռ դեռահաս էր: Ընտանիքը հեռացել էր Հայաստանից պատերազմի եւ աղքատության պատճառով:

Կայքի հետ զրույցում «Սյոմա»-ն նշել է, որ Ռուսաստանի դեմ կռվելու որոշումը կայացրել է, հունվար ամսին Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ ընտանիքի 7 անդամներին սպանելու մասին լուրը լսելուց հետո:

Նա նշել է, որ ի տարբերություն Հայաստանի պատերազմի, ուկրաինականում թշնամու հետ ուղիղ կռիվը բացակայում է. «Ղարաբաղում ուղիղ կռիվ կար թշնամու հետ զենքով: Այստեղ չկա դա. աշխատում է հրետանի, հրթիռային համակարգեր: Իսկ թշնամուն գրեթե չես տեսնում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Աշոտ Իսրայելյան, որ նա 1993-ին դեռահաս է եղել, ոնց է հասցրել իր ուսերի հետեւում ունենալ Հայաստանի զինված ուժերի հետախույզների կազմում Լեռնային Ղարաբաղում մարտական փորձ??
    Բացի այդ, դա ամենածանր տարին էր, արյունոտ մարտեր էին գնում: Էդ հետախույզ ա ինչ ա, փաստորեն թռել ա հա?
    հենց տենում եք մի երկու հակառուսական բառ կա, վռազ տարածում եք, չեք մտածում ֆեյք ա, պրովոկացիա է… ձեզ եք խայտառակ անում:
    Լրագրող ես, մի հատ պրպտի տես ՀՀ զինված ուժերում երբ են ստեղծվել այն ստորաբաժանումները, որում նա իբր թե ծառայել ա ՝ротa глубинной разведки Вооруженных сил Армении… )))))) Կամ հարցում արա տես էդ տղերքի բիլետներում ինչ ա գրված լինում….

    • Հրանտ Պապիկյան, սա մեր հեղինակային հրապարակումը չէ, այն ընդամենը թարգմանվել է՝ ինչպես թարգմանում ենք Հայաստանի եւ հայերի մասին միջազգային մամուլում եղած այլ հետաքրքրական հրապարակումներ:
      Մեր թարգմանության մեջ նշված է սկզբնաղբյուրը՝ https://inforesist.org/, ֆեյսբուքյան գրառում չէ, որ խոսք լիներ «ֆեյքի» մասին: Եվ Ձեր բոլոր հարցադրումները թերեւս պետք է ուղղված լինեին ոչ մեզ: Համենայն դեպս, գուցե փորձենք Ձեր նշած հարցերը հետագայում պարզել:

      • Հրանտ Պապիկյան says:

        տղան լսել ա որ Գյումրիում ռուսը հայ ընտանիք է կոտորել, և գնացել է ինքն էլ ռուսներին կոտորի…
        Աննա ջան Դուք փորձառու լրագրող եք, ոչ մի հոտ չե՞ք առնում այս հոդվածից:
        Մեր թշնամուն հեչ պետք չի, որ ինքը թշվառ Ուկրաինաի աչքին բարեկամ երևա, չնայած ադրբեջանցի վարձկանները այնտեղ շատ շատ են: Բայց ռուսներին կոտորող հայ կամավորը վատ թեմա չի: Ուղղակի պետք է այնպես անել, որ այդ նյութը տարածվի ոչ ազեռական խողովակներով, թե չէ կզռռա: Ուկրաինականը վատ չի… հայկական թերթը՝ ավելի ընտիր ա …

        • Նորիկ Եղիազարյան says:

          Ես չգիտեմ, թե Հրանտ Պապիկյանն ով է, ի՞նչու է այդքան ջանասիրաբար պաշտպանում ռուսներին և ատում Ոկրաննայի տարածքը օկուպացնել ձգտողների դեմ մարտնչող հայ երիտասարդին, բայց գիտեմ մի բան. եթե Ռուսական կայսրությունը շարունակի նույն ձևով վերաբերվել մեզ, ապա կարճ ժամանակ անց մենք կունենանք տասնյակ հազարավոր ,,Սյոմա՛՛ – ներ:

    • Կարեն says:

      Միանգամայն համաձայն եմ պ. Պապիկյանի հետ: Ամոթ է Առավոտի պես թերթի համար այսպիսի ակնհայտ պրովոկացիոն հոդված արտատպելը:

  2. Գեւորգ says:

    Անհայտ հայ ուկրաինցիների կողմից կռվող! — արժե տպել կամ արտատպել նման հոդված?
    Իսկ որ ուկրաինացի վարձու սնայպերներ ու օդաչուներ էին կռվում ղարաբաղում ազերի կողմից, այդ “հայ հետախույզն” իհարկե տեղյակ չէր! Վերջապես ով է ում դեմ կռվում, ում համար, այդ անմիտ ու ախմախ մսաղացում կոտորում են իրար որ ինչ անեն, կամ ինչի հասնեն? Ղարաբաղի դեպքում գոնե հասկացվում է ինչն ինչոց է: Աչքիս դրանք էլ են բութ են երեւում 3 հազար տարվա արձաններ ջարդող, մարդկանց մորթող ու կենդանի վառող, չոքող, քամակները տնկած աղոթողների մակարդակին, ցե ուկրաինա! ցե եվրոպա! Ինչ գործ ունի խելքը գլխին հայը տավարների հետ?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728