Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Հակոբյանի եղբայրը չդիմացավ ճնշմանը. (Տեսանյութ)

Փետրվար 23,2015 18:50

Օրերս իրավիճակն Աղթալայում բավականին լարված էր: Մի քանի օր շարունակ Կոմբինատի ղեկավարության դեմ բողոքի ալիք բարձրացրեցին կոմբինատի աշխատակիցները: Նրանք նախ պահանջում էին  հեռացված աշխատակիցներին նորից ընդունել աշխատանքի,այնուհետև վերանայել աշխատավարձերը և  բարելավել աշխատանքային պայմանները: Civil Vioce ՀԿ կամավորները, իմանալով քաղաքացիների դժգոհության մասին, մեկնեցին Ախթալա՝ տեղում պարզելու իրավիճակը: Բողոքող կողմի խոսքով 13 աշխատակից աշխատանքից հեռացվել էր այն պատճառով , որ պահանջել էր բարելավել աշխատանքային պայմանները և խոստացվածի համաձայն վերանայել աշխատավարձերը: Ախթալայի ավագանու անդամ, Լեռնահարստացման կոմբինատի աշխատակից Սասուն Վարդումյանը , ում նույնպես հեռացրել էին աշխատանքից, պատմեց , որ աշխատանքից ազատելուց առաջ նախազգուշացում չի եղել, հեռացման մասին տեղեկացել էին փոստից ստացած ծանուցագրի միջոցով:

2

ԼՀԿ-ի դիմաց իրավիճակը գնալով թեժացավ: Հավաքված բողոքողների շարքերը գնալով համալրվեցին: Ցուցարարներին միացան նաև կանայք: Մի քանի հարյուր բողոքավորների ցասումն այլևս հնարավոր չէր զսպել ՝ մարդիկ հրելով կոմբինատի դարպասները ներխուժեցին կոմբինատի տարածք ՝ տնօրենից պահանջելով ներկայանալ և պարզաբանումեր տալ: Կոմբինատի տնօրենն այդպես էլ չիջավ ՝ աշխատակիցների հետ հանդիպելու: Հակոբյանը ընդունեց միայն լրագրողներին: Մաքսիմ Հակոբյանի եղբայրը չհերքեց, որ աշխատողներին  աշխատանքից ազատել է աշխատավարձից դժգոհելու պատճառով: Նրա տրամաբանությամբ՝ այս կերպ կարգ ու կանոն է հաստատել:Ավելին, տնօրենը հորդորեց, թե պատիժը կխստացնի և 700 աշխատակցի հարկադիր պարապուրդի կուղարկի: Իսկ աշխատանքից ազատած 13 հոգուն կտրականապես մերժեց և պնդեց, որ չի վերականգնի աշխատանքի : « Եթե 13 հոգուն ընդունեմ աշխատանքի, ես հրաժարական կտամ »- ասաց Հակոբյանը: Րոպեներ անց որոշումը փոխվեց, աշխատանքից ազատված 13 քաղաքացիները հաջորդն և ետ վերադարձան աշխատանքի:

Այսօր  զանգահարեցինք աշխատանքի վերականգնված անձանց ՝ ճշտելու , թե իսկապես բոլորն աշխատում են և արդյո՞ք խնդիրներ չկան տնօրինության հետ: Մեզ պատասխանեցին, որ անցել են աշխատանքի և մինչ միջազգային շուկայում նավթի գների կարգավորվելը դեռևս կաշխատեն հին պայմաններով: Ամեն դեպքում առաջիկա երկու ամսվա ընթացքում կշարունակեն աշխատել նույն պայմաններով:

«Civil Voice» ՀԿ-ն հետևողական է լինելու խնդրին և հարկ եղած դեպքում կընդդիմանա անօրինական գործողություններին:

«Civil Voice» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728