Լրահոս
Օրվա լրահոսը

«Զիգզագի» գործերը վատացել են, «Արայինը»` լավացել

Փետրվար 23,2015 18:40
harker

Անցյալ տարվա վերջին, դրամ-դոլար տատանումների պատճառով բանկերում ստեղծված իրավիճակը «հարվածեց» նաեւ ապառիկով ապրանք վաճառող խանութների գործին: Եթե ամեն տարի խանութները մեծ ակնկալիքներ ունեին ամանորի տոներից, ապա անցյալ տարի բանկերը խանութների սեփականատերերի հույսերը խափանեցին` ապառիկով ապրանք տալով հազարից մի հաճախորդի:

Այդուհանդերձ կենցաղային իրերի եւ տեխնիկայի առուվաճառքով զբաղվող խանութներն անցյալ տարի ավելի շատ հարկ են վճարել, քան 2013-ին, բացառությամբ «Զիգզագ» ընկերությունից: «Զիգզագը» 2014-ին վճարել է  232,973.3 դրամ հարկ 2013-ին` 301,553.3 դրամ:Հարկատուների ցանկում Վեգա Ուորլդի վճարած հարկերը կազմել են 1,195,457.7 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` հունվար-դեկտեմբեր ամիսներին 846,545.2 դրամ:

«Արայ» ընկերությունը 2013-ին հարկատուների ցանկում զբաղեցրած` 95-րդ տեղից իջել է, 2014-ին հասնելով 146 հորիզոնական, այդուհանդերձ «Արայն» անցյալ տարի ավելի շատ հարկ է վճարել: 2014-ին այս ընկերությունը հունվար-դեկտեմբերի համար հարկայինին վճարել է 891,225.9 դրամ, 2013-ի նույն ժամանակահատվածի համար` 547,920.5 դրամ:

«Իմեքս գրուպը»` «Իդեալը», գտնվելով ցանկի 27-րդ տեղում, 2013-ին վճարել է 924,425.4 դրամ հարկ, անցյալ տարի` հայտնվելով 31-րդ տեղում հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է  4,129,699.8 դրամ:

Մարմարի աշխարհը, անցյալ տարի, հայտնվելով 381 տեղում, վճարել է

314,678.7 դրամ հարկ, 2013-ին` ցանկի 422 տեղում լինելով հարկայինին վճարել է

264,874.5 դրամ:

Կենցաղային տեխնիկայի առեւտրով զբաղվող «Վիէլվի սենթր» ընկերությունը 2013-ին հարկային մարմնին վճարել է 169,674.8 դրամ` զբաղեցնելով 70-րդ հորիզոնականը, անցյալ տարի` գտնվելով 73-րդ տեղում` այս ընկերությունը վճարել է 1,939,525.5 դրամ հարկ:

«Շեն հոլդինգ» ընկերությունը 2014-ին վճարել է 1,037,745.5 դրամ, 2013-ին` 840,379.5 2013 դրամ:

«Վալան պրոֆը» գտնվելով հարկատուների ցանկի 747 տեղում 2013-ին վճարել է 137,200.0 դրամ, իսկ 2014-ին` 159,845.8 դրամ:

«Ֆայն» ընկերությունը  2013-ին վճարել է 306,034.5 դրամ, անցյալ տարի` «Ֆայնի» վճարած հարկերը հունվար-դեկտեմբեր ամիսների համար կազմել է 445,139.1 դրամ: «Ֆայնը» 2104-ին զբաղեցրել է 354-րդ հորիզոնականը, 2013-ին` ավելի նպաստավոր դիրքերում է եղել` 277-րդ տեղում:

«Եվրոպա» խանութների ցանցը 2013-ին հարկատուների ցանկի 71-րդ տեղում է եղել` վճարելով 193,592.3 դրամ հարկ: 2014-ին «Եվրոպան», չնայած նրան, որ հայտնվել է ցանկի 90-րդ հորիզոնականում, բայց ավելի շատ հարկ է վճարել` 1,562,608.7 դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մհեր says:

    Էս թվերը որտեղի՞ց են․․․ մի քիչ կասկածում եմ, որ Վի Էլ Վի֊ն տարվա ընթացքում միայն 169 հազար հարկ ա վճարել․․․ էդ իսկի մի խանութի աշխատողի տարեկան եկամտային հարկի գումարը չի: Հեչ հավատալու բան չեք գրել․․․

    • Վարդան says:

      Ուղղակի “մի փոքր” ուշադիր էր պետք հոդվածը գրել, քանի որ ցուցակում տրված թվերը ներկայացված են հազարներով, այսինքն, նույն Վեգան մուծել է ոչ թե 1,195,457.7, այլ՝ 1,195,457.7 հազար, այսինքն, 1 միլիարդից ավել դրամ հարկ: Ինչ վերաբերվում է Արային և Զիգզագին, ապա հեղինակը ներկայացնում է տարբեր սյունակներից (“հարկային մարմինների կողմից հավաքագրված” և “ընդամենը”) վերցրած տվյալները և համեմատում իրար հետ:
      Մի խոսքով, այդ թերությունները բավականին իջեցնում են հոդվածի արժեքը: Ցանկանանք հեղինակին, որ ապագայում խուսափի նման սխալներից: Նաև, գրվում է “հույսեր” և ոչ “հույսներ” 😉

  2. Թվերը վերցված են ֆիննախի կայքում հրապարակված հարկատուների ցանկից: Բոլոր համեմատությունները ցանկի միեւնույն սյունակից են վերցված, այլ ոչ թե տարբեր: Նյութում նշված է միայն հարկային մարմնին վճարած հարկերը: Ինչ վերաբերում է «հույսներ»-ին ապա այն, պարզապես, վրիպակ է:

  3. Տիգրան says:

    Լուսինե ջան, բայց այնուամենայնիվ..այս պարագայում հույսե՞ր, թե՞ հույսներ…

  4. Տիգրան says:

    Սիրելիներս, շատ տարօրինակ է, ի՞նչն էր հարցիս մեջ այդքան մերժելի, որ չեք տպել…ընդամենը հարցրել էի, թե այս դեպքում, ի վերջո, ո՞րն է ճիշտը` հույսնե՞ր, թե՞ հույսեր…ու ի՞նչ կա սրա մեջ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728