Հարվային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերով՝ ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Այս մասին հաղորդում է Rybinsk-once.ru կայքը:
Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հերքել է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կորելու մասին լուրը: Սահմանապահի կորելու մասին ոստիկանությանը հայտնել էր նրա կինը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ փետրվարի 21-ին կորել է Շիրակի մարզում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը, որի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզային ոստիկանությանը:
Ոստիկանությունից հավաստիացրել էին, որ վերջինս զինված չի եղել, գիշերը մինչեւ ժամը 2-ը կապ է ունեցել Մարմաշեն գյուղում հայրական տուն հյուր գնացած իր կնոջ հետ, սակայն այսօր աշխատանքի չի ներկայացել, որի պատճառով էլ հայտարարություն են տվել ոստիկանությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ