Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը՝ Լեւոն Զուրաբյանի «մտավոր խնդիրների», Զիլլի, Պիեռ Գարդեն փողկապների մասին

Փետրվար 23,2015 18:20

Ինչպես տեղեկացրել ենք, քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Lեւոն Զուրաբյանի միջեւ: Լեւոն Զուրաբյանը, խոսելով կոռուպցիայի, ՀՀ խնդիրների մասին, ասաց, որ Խոսրով հարությունյանը բիզնեսներ ունի: Բացի այդ, նա հիշեցրեց, որ Խոսրով Հարությունյանն այն վարչապետն է եղել, որն իր կառավարության ծրագրին դեմ է խոսել:

Ավելի ուշ, իր ելույթում Խոսրով Հարությունյանը պատասխանեց Լեւոն Զուրաբյանի քննադատությանը: Նա հայտարարեց, որ Լեւոն Զուրաբյանը ոչ միայն թոփալ է, այլ նաեւ մտավոր խնդիրներ ունի. «Դուք կաղում եք ոչ միայն նրա համար, որ ձեռնափայտով եք, դուք ունեք նաեւ պրոբլեմներ մտավոր կարողությունների առումով: Այո, ես վարչապետ եղած ժամանակ հրաժարվել եմ այն քաղաքական ծրագրին, որը պարտադրել էր ինձ քաղաքական թիմը: Դուք էլ շատ լավ գիտեք դա: Ոչ թե ես  բերել եմ մի ծրագիր, որին սկզբից կողմ եմ եղել, հետո դեմ եմ քվեարկել, այլ կառավարության նիստում բոլորը, առանց բացառության, դեմ են եղել այդ ծրագրին: Քանի որ դա քաղաքական մեծամասնության ծրագիրն էր եւ պետք է ստանար ԳԽ գնահատականը, միայն այդ պայմանով է դա մտել ԳԽ քննարկման: Եվ միայն այդ պատճառով եմ ես դեմ ելույթ ունեցել այն ծրագրին, որը պարտադրում էր ինձ քաղաքական թիմը: Իմ կարծիքով, ՀՀ ապագայի համար կործանարար քաղաքական ծրագիր էր դա: Հետագա զարգացումն էլ դա ապացուցեց: Այնպես որ բարի եղեք, եթե նման քաղաքական դրություննեը ձեզ համար մի քիչ դժվար են, ապա գոնե խորհրդակցեք: Պատահական չի, որ ես պաշտոնանկ եմ եղել վարքագծի կանոնների խախտման համար: Մտածե՛ք, երեւի նրա համար, որ որոշ մարդկանց չբարեւեցի»:

Ինչ վերաբերում է բիզնեսներին՝ նա ասաց. «Իմ մասին շատ բան են ասում, բարեկամս: Ես շատ տեսանելի եմ, հասանելի եմ ցանկացածին: Իմ կենցաղը բավականին համեստ է: Իմ հագուկապը մի հատ նայեք ու ձերը՝ Պիեռ Գարդեն, Զիլլի փողկապներ, աշխատավարձով ապրողներին տեսեք: Հլը իմ եկամուտները քիչ թե շատ հայտնի են, ձեր եկամուտներն ընդհանրապես հայտնի չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728