Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է USAID հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

Փետրվար 23,2015 17:42

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը և այլոք:

«Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը գյուղատնտեսության ոլորտում Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար, և հուսով ենք, որ մեր արդյունավետ համագործակցությունը առաջիկա տարիներին կշարունակվի և ավելի կընդլայնվի», – նշել է իր ողջույնի խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Այնուհետև նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, խնդիրներն ու առաջիկա անելիքները: Անդրադառնալով ոլորտի գերակա խնդիրներին`Սերգո Կարապետյանը մասնավորապես մատնանշել է առաջնահերթ պարենային մթերքի ինքնաբավության և սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման, անասնագլխաքանակի և գյուղատնտեսական կենդանիների կաթնատվության ավելացման, կոոպերատիվների ստեղծման, կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի համակարգի ներդրման և ջերմոցային նոր տնտեսություններ հիմնելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ձկնաբուծության ոլորտի խնդիրներին` նախարարը կարևորել է օգտագործվող ջրի փակ կամ կիսափակ շրջապտույտի համակարգի ներդրումը` առաջարկելով առաջիկայում իրականացնել պիլոտային ծրագրեր մի շարք ձկնաբուծարաններում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն համակարգերի ներդրման ուղղությամբ: Ի պատասխան  Քարեն Հիլիարդը տեղեկացրել է, որ գրասենյակի կողմից արդեն մշակվել և հաստատվել են նմանատիպ երեք ծրագրեր, որոնց իրագործումը նախատեսվում է սկսել ընթացիկ տարում:

Պատվիրակության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացման հարցում և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունը կլինի արդյունավետ և կնպաստի գյուղատնտեսության բնագավառում առկա խնդիրների լուծմանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728