Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Արձանագրությունները քնեցնել և թողնել արխիվներում ավելի ճիշտ կլիներ, քան այդ կտրուկ քայլն անելը»

Փետրվար 23,2015 17:01

«Առիթ ունեցել եմ արձանագրությունները ստորագրելուց երկու շաբաթ առաջ ասել, թե դրանք ուր են տանելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտեց ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին: Ըստ նրա` դա մեր նախաձեռնությունը և քաղաքականությունը չէր:

Պարոն Իգիթյանը, դառնալով  այդ արձանագրությունները ստորագրելու նախապատմությանը՝ ասաց. «Հենց սկզբից թե՛ այդ գործընթացը, թե՛ ստորագրելը սխալ էր: Պարզ էր, որ Թուրքիան այդ արձանագրությունները պետք է ստորագրեր իր` տարածաշրջանային և միջազգային շահերի համար: Այսօր արդեն այս արձանագրությունները հետ վերցնելը կամ ստորագրելը որևէ նշանակություն չունի, քանի որ դրանք իրենց դրական դերը Թուրքիայի համար խաղացել են»:

Հովհաննես Իգիթյանի կարծիքով` ՀՀ նախագահի` արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու որոշումը որևէ օգուտ չբերեց: Նա մանրամասնեց. «Այդ արձանագրությունները քնեցնել և թողնել արխիվներում ավելի ճիշտ էր, քան այդ կտրուկ քայլն անելը: Որոշ միջազգային ուժերի կողմից դա կարող է դիտվել ՀՀ-ի կողմից ինչ-որ գործընթացի կասեցում: Սա կարող է մեր դեմ օգտագործվել: Չէ՞ որ այդ արձանագրությունների նախաձեռնությունը մեծ ուժերի կողմից է եղել»:

Հովհաննես Իգիթյանի կարծիքով` Սերժ Սարգսյանը կարող էր հայտարարել, որ դրանց կարևորություն չի տալիս, դրանք դուրս են եկել մեր միջազգային, արտաքին քաղաքական օրակարգից, կամ ասել, որ մենք մտածում ենք այդ ուղղությամբ: Իսկ վավերացումից հանել նշանակում է Թուրքիայի դեմ քայլ անել: Իրավաբանական տեսակետից էլ ես դա չեմ հասկանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728