Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. Պերմյակովի՝ ՌԴ իրավապահների հսկողության տակ գտնվելու հանգամանքը բացասական ազդեցություն ունի նախաքննության արդյունավետության վրա

Փետրվար 23,2015 16:51

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործում ներգրավվել են որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ:

Արթուր Սաքունցը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քննիչն իրենց ներկայացրել է քննչական մարմնի կատարած այն գործողությունները, որոնց կարող էին ծանոթանալ տուժողի իրավահաջորդը եւ նրա ներկայացուցիչները. «Խոսքը քրեական գործ հարուցելու եւ մեղադրանք առաջադրելու որոշումների մասին է: Նաեւ մոտ 43 փորձաքննությունների հետ ենք ծանոթացել: Երբ տուժողի իրավահաջորդների եւ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի հետ մասնակցում էինք ընդհանուր հանդիպմանը, այդ ժամանակ գրավոր հրապարակել ենք մեր հարցերը, որոնք ուղղված էին նախաքննության մարմնին, լրացուցիչ հարցեր էինք ուզում ճշտել: Խոսքը Հայաստանի պետական սահմանի խախտման կամ խախտման փորձի հիմքով քրեական գործի մասին տեղեկություն ստանալու եւ Պերմյակովի՝ որպես այս պահին միակ մեղադրվողի կողմից ինքնաձիգի կիրառման արգասիքների բացահայտման ուղղությամբ փորձաքննության իրականացման մասին է»:

Հարցին, թե ինչպես է նա գնահատո՞ւմ մինչեւ այդ տեղի ունեցած գործողությունները, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Հաշվի առնելով նյութերի այն ծավալը կամ հնարավորության այն սահմանը, որն ունի Քննչական կոմիտեն, այդ տեսանկյունից անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները կատարված են: Բայց հաշվի առնելով՝ որ ինքը՝ հիմնական կասկածյալը, եւ նրա հետ կապված շատ-շատ հարցեր գտնվում են քննչական մարմնի իրավասությունից դուրս, այդ մասով նույն բովանդակությամբ՝ ոչ: Այս պահին մենք արձանագրում ենք՝ Պերմյակովի՝ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հսկողության տակ գտնվելու հանգամանքը էական բացասական ազդեցություն ունի նախաքննության արդյունավետության, օբյեկտիվության եւ բազմակողմանի իրականացման վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728