Լրահոս
Օրվա լրահոսը

Լիանա Բալյան. «Փաստորեն ստացվում է, որ քննիչը բացի իրավաբան լինելուց նաև շատ լավ փորձագետ է»

Փետրվար 23,2015 16:43

«Տեսնելով քննիչի անգործությունը ստիպված 29.12.2014 թվականին միջնորդություն էի արել ավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին: Քննիչին միջնորդել էի պարզելու պատահարի ժամանակ բախման կետը, ցույց տան բախման կետում բեկորները ինչպես նաև արգելակման դիրքերը, վերջնական դիրքերը և արգելակման հետքերը, «STOP» նշանի մոտից երևացող տեսադաշտը, ճանապարհի մթությունը, տեսանելիությունը և այլն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Մանվել Վարդանյանի պաշտպան Լիանա Բալյանը:

Քննիչն այս տարվա հունվարի 19-ին որոշում է կայացրել հետաձգելու պաշտպանի միջնորդության քննարկումը: Ըստ Լ.Բալյանի, փետրվարի 11-ին քննիչը նշանակել է ավտոտեխնիկական փորձաքննություն:

Իսկ այսօր գործն ուղարկել է փորձագետներին:

Պաշտպանի կարծիքով քննիչը խուսափում է փորձաքննությամբ պարզել ավտոմեքենաների բախման կետը. «Իմ հարցին պատասխանեց, որ դեպքի օրը ինքը չափագրել է և փորձաքննության կարիք չկա: Փաստորեն ստացվում է, որ քննիչը բացի իրավաբան լինելուց նաև շատ լավ փորձագետ է և իր չափագրումները պետք է հանդիսանան գործով ապացույց և փորձաքննության կարիք չկա»:

Նկատենք, որ 4-րդ ամիսն է քննիչը քրեական գործ չի հարուցել «Գազ-32213» մակնիշի 0811 Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմոբիլի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ՝ պատճառաբանելով, թե նա արդեն մահացած է:

«Ես չեմ կարողանում հասկանալ, եթե մահացել է, ուրեմն ամբողջ մեղքը միակողմանի պետք է բարդվի «Կամազ-53202» մակնիշի 533 SU 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմոբիլի վարորդ Մանվել Վարդանյանի վրա»: Ըստ պաշտպանի, գազելը, որը տեղափոխում էր ուղևորներ, միշտ պետք է պատրաստ լիներ և արգելակեր մեքենան, մի գուցե կամազի փոխարեն ճանապարհին հեծանիվով երեխա էր անցնում, կամ անասուններ էին անցնում, կամ ժայռաբեկոր էր ընկած, կամ էլ կամազը խափանվել և կանգնել էր ճանապարհին:

Մի՞թե վարորդը պարտավոր չէր կանխատեսելով վտանգները միշտ ունենար արգելակելու հնարավորություն: Լիանա Բալյանի դիտարկմամբ «Գազ-32213» մակնիշի 0811Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմոբիլի վարորդ Ռազմիկ Մկրտչյանը տեսել է ճանապարհի բանուկ հատվածում «Կամազ-53202» մակնիշի 533SU61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմոբիլը, այսինքն հայտնաբերել է վտանգը, սակայն ոչինչ չի ձեռնարկել, նույնիսկ ավտոմեքենայի արագությունը չի իջեցրել թույլատրելիի սահմաններում, որպիսի հանգամանքներում առավել մեծ է ճանապարհային երթևեկության մասնակիցների, ուղևորների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը և վարորդի համար առավել ակնհայտ է իր կողմից թույլ տրված ՃԵԿ-ի խախտման և հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման միջև պատճառական կապի զարգացման հնարավորությունը: «Տարվում է բացահայտ միակողմանի և գավառական նախաքննություն, որովհետև Արթիկի քննչականը չի ցանկանում վատամարդ լինել նույն մարզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար` ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, որը ընտրվել է Գյումրիից և հանդիսանում է «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ի ոչ պաշտոնական ղեկավարը»,- ասում է Լ.Բալյանը:

Ի դեպ, «Գազ-32213» մակնիշի 0811Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմոբիլը պատգամավորին է պատկանում և պաշտպանի տեղեկացմամբ, քրեական գործ չեն հարուցում, որովհետև հետագայում տուժողները քաղ. հայց չեն կարող ներկայացնել գազելի գծի տիրոջ դեմ «դրանով արջի ծառայություն մատուցելով պատգամավորին»:

Պաշտպանը 14.11.2014թ. բացարկ է հայտնել Շիրակի մարզային քննչական վարչության քննիչին և Շիրակի մարզի դատախազությունը 28.11.2014 թվականին մերժել է քննիչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը, պատճառաբանելով, որ քրեական գործով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացությունը ստանալուց հետո անդրադարձ կկատարվի Մանվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքին:

Այսօր երկրորդ անգամ պաշտպանը բացարկ է հայտնել քննիչին, որովհետև ըստ նրա արդեն 4-րդ ամիսն է նոր նշանակվում է ավտոտեխնիկական փորձաքննություն, քրեական գործ չի հարուցվում «Գազ-32213» մակնիշի 0811Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ:

Aravot.am-ին փաստաբանն ասաց. «Քիչ է, որ քննիչը շատ դանդաղ և միակողմանի է աշխատում, պատրաստվում է 27.02.2015 թվականին միջնորդություն հարուցել կրկին մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Զավեշտ է, որ շրջաններում դեռ քննիչների մոտից չի վերացել այն գավառական մտածողությունը, որ բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև:Սակայն սույն գործով նախաքննությունը ջանք չի խնայում մեղադրելու միայն Մանվել Վարդանյանին, մոռանալով, որ օրենքով իր առաքելությունը կայանում է պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները և կատարել անաչառ, բազմակողմանի և արդար քննություն»:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել  Գյումրի-Երեւան ավտոճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում, ուր իրար էին բախվել Ռ.Մկրտչյանի վարած՝ Երեւան-Գյումրի երթուղին սպասարկող «Գազել»  եւ Մանվել Վարդանյանի (1970 թ.) վարած «Կամազ» մակնիշի  մեքենաները: Վթարի հետեւանքով «Գազելն» այրվել էր, ինչի արդյունքում 7 ուղեւոր տեղում մահացել էին (այրվել էին, մի քանիսի մարմինները՝ անճանաչելիության աստիճանի), իսկ 7-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրու Բժշկական կենտրոն. 1997թ.-ին ծնված Սամվել Հակոբյանը, 2001թ.-ին ծնված Էդմոն Սիմոնյանը, 1975թ.-ին ծնված Կարեն Բաղդասարյանը, 1997թ.-ին ծնված Հովհաննես Չախոյանը, 1978թ.-ին ծնված Զարուհի Հովհաննիսյանը, 1997թ.-ին ծնված Հասմիկ Հովհաննիսյանը, 1992թ.-ին ծնված Ալբերտ Շախնազարյանը:

Ռազմիկ Մկրտչյան (1955թ.), Արամայիս Շիրազունի (Թումանյան) (1954թ.), Մարինե Նազարյան (1959թ.), Դավիթ Հարությունյան (1994թ.), Վանիկ Սարգսյան (1994թ.), Հաբեթ Սեդրակյան (1962թ.), Գայանե Սեդրակյան (1965թ.):  Այս մարդիկ  նոյեմբերի 10-ին Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերն են: Նրանցից 5-ը Գյումրիից են, իսկ Սեդրակյան ամուսինները՝ Ախուրյանից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. has says:

    այ անգրագետ փաստաբան կոչեցյալ, ավելի լավ կլինի տեղափոխվես մի քիչ բան սովորես, քրեական գործ հարուցվում է դեպքի առթիվ, ոչ թե մարդու դեմ:
    Շոու սարքելով անուն ես ուզում վաստակել ? , քեզ թվում է թե եթե ուրիշներին վիրավորեցիր դու ավելի խելացի կթվաս? Ծիծաղելի է

    • Liana Balyan says:

      շատ տարօրինակ է, որ երեկ` մեկուսարանում քննիչի հնչեցրած նախադասությունը աղջկա կեղծ պրոֆիլով, բառացի հայտնվեց թերթում: Մի քիչ խելք ունենայիք կփոխեիք քննիչի բառերը և մի քիչ էլ համարձակություն Ձեր իրական պրոֆիլով հանդես գալու համար…)))

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728