Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների հարազատները 1 օր ժամանակ տվեցին գլխավոր դատախազին. (Տեսանյութ)

Փետրվար 23,2015 16:25

Ավետիսյանների հարազատները դուրս եկան դատախազության շենքից: Նրանք ասացին, որ ոստիկանները Շիրակի մարզի դատախազի առանձնասենյակ էին եկել իրենց ընդամենը ասելու, որ սա գլխավոր դատախազին սպասելու տեղ չէ:

Ավետիսյանների հարազատները ասացին, որ մեկ օր ժամանակ են տալիս Գեւորգ Կոստանյանին. եթե իրենց հետ չհանդիպի ու չպարզաբանի հուզող հարցերի պատասխանները, ապա իրենք կսկսեն միտինգներ Գյումրիում՝ ոտքի հանելով ողջ ժողովրդին:

Gyumri_dataxazutyun-2

Ըստ հարազատների՝ իրենք ուզում էին խաղաղ ճանապարհով լուծել այդ հարցը, սակայն եթե գլխավոր դատախազը հրաժարվում է իրենց հետ հանդիպելուց, կսկսեն ցույցերը եւ պատասխանատու չեն, թե միտինգի դուրս եկած ժողովուրդը ինչպես իրեն կպահի:

Այս պահին Ավետիսյանների հարազատները ուղեւորվում են ոստիկանության Կումայրի բաժին, որպեսզի դիմում գրեն գլխավոր դատախազին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728