Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը սիրում է իրեն ներկայացնել, որպես ազգի փրկիչ։ Եվրոպայում եւ Միացյալ նահանգներում նրան համարում են վտանգ ուղղված նոր աշխարհակարգին։ Հետագայում ինչ կանի Ռուսաստանի նախագահը Ուկրաինայում կարեւոր է, ինչպես այդ երկրի ապագայի այնպես էլ Եվրոպայի եւ իր երկրի համար։
Ըստ «Ռոյթերս» գործակալության՝ Պուտինը այս փուլում հույս ունի հաղթել, անտեսելով արևմտյան տնտեսական պատժամիջոցները, որոնք վնասում են Ռուսաստանի տնտեսությանը։ Պատճառն այն է, որ Ուկրաինան շատ արագ ամբողջական է դառնում, բայց մնում է անկառավարելի իր արեւմտամետ ղեկավարների համար, ձախողելով Եվրոպայի մաս դառնալու հույսերը։
Մոտավորապես մեկ տարի Ղրիմը իր ձեռքերում պահելով եւ Ուկրաինայի արևելյան հատվածը իրեն հնազանդ անջատողականներով կառավարելով, Պուտինը կարող է թույլ տալ, որ ապստամբները նոր տարածքներ գրավեն, ինչպես Արևմուտքն է ասում, «Ռուսաստանի ռազմական օգնությամբ»։ Կիեւը վախենում է, որ ապստամբների նոր հարձակումները կլինեն Ուկրաինայի Ազով լճի տարածքում, ինչի արդյունքում ճանապարհ կբացվի դեպի Ղրիմ։
Պուտինի հաջորդ քայլերը, ըստ հրապարակման, պայմանավորված կլինեն այն հանգամանքով, թե ինչն է նա լավագույնը համարում իր համար եւ ոչ թե այն, ինչ ասում են արևմտյան քննադատները. տարածքների մեծացման քաղաքականություն կամ ազգային շահերի պաշտպանություն։
Կարդացեք նաև
«Բոլոր տարբերակները հնարավոր են»,- Մոսկվայում ասել է բարձրաստիճան արեւմտյան մի դիվանագետ եւ հավելել. «Բայց ի վերջո Պուտինը պահելու է իր իշխանությունը եւ անելու է ամեն ինչ, որպեսզի հասնի այդ նպատակին»։ Դիվանագետը, խոսելով փետրվարի 12-ի Մինսկի համաձայնագրի մասին, նշել է, որ կա միայն շատ փոքրիկ հնարավորություն, որ Ուկրաինայի համար լավ ավարտ կլինի։ «Ամենալավ վերջաբանը կլինի հակամարտությունից առաջ 2013 թվականին եղած իրավիճակը։ Իսկ մնացած տարբերակներն են երկար, լարված պատերազմը կամ սառը պատերազմ»։
«Ռոյթերս»-ը նաեւ մեջբերել է կիրակի օրը ամերիկյան հեռուստատեսություններից մեկի եթերում ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի ասած խոսքերը. «Վլադիմիր Պուտինը ուզում է, որ Ուկրաինան չլինի Եվրոպայի մաս եւ հաջողությամբ անում է դա»։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ