Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները եկել են բողոքի՝ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի մոտ: Նրանք պահանջում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այս պահին գա Գյումրի եւ պատասխանի իրենց հուզող հարցին՝ ո՞վ սպանեց իրենց հարազատներին: Վերջիններս անչափ դժգոհ են նախաքննության ընթացքից, ասում են, որ անգամ համոզված չեն, թե Պերմյակովն է գործել այդ հանցանքը: «Միգուցե ցո՞ւյց տան մեզ այն հագուստը, որ պնդում են, թե Պերմյակովը հագել ու հեռացել է Ավետիսյանների տանից»:
Նրանք հայտարարեցին, թե չեն հեռանա Շիրակի մարզի դատախազությունից, մինչեւ գլխավոր դատախազը չգա ու լսի իրենց:
Րաֆֆի Ասլանյանը նրանց ասաց, որ գործը իր վարույթում չէ եւ, հետեւաբար, սխալ հասցեատեր են ընտրել:
Կարդացեք նաև
«Մենք այդքան փող չունենք, որ հասնենք Երեւան, թող Գեւորգ Կոստանյանը բարի լինի հարգի մեր վիշտը եւ ինքը գա»,- ասում են հարազատները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ