Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները հետ են հանձնում իրենց մեդալները. «Ժողովրդական հերոս լինելու համար մետաղ պետք չէ»

Փետրվար 23,2015 14:55

Հիմնադիր խորհրդարանի պատգամավորներ, ազատամարտիկներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը եւ Արմեն Լամբարյանը հետ են հանձնում իրենց պետական բոլոր պարգեւները, այս մասին փետրվարի 23-ին Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:

Նա իրենց այդ քայլը բացատրեց որպես բողոք եւ հայտարարեց, որ իր գիտակցական կյանքի ընթացքում որեւէ մեդալ չի կրելու. «Այսօր պետական պարգեւներ կրում են ինչպես առաքինի զինվորները, այնպես էլ ավազակները: Ժամանակն է մաքրվելու, բոլորիս համար ամենամեծ պետական պարգեւն ու գանձը ժողովուրդն է, եթե չկա ժողովուրդը, շքանշանները ոչինչ չնշանակող փայփլուն մետաղներ են: Մենք պատերազմ գնալիս չենք մտածել պարգեւներ ստանալու մասին»:

Pavlik Manukyan (2)Պարոն Մանուկյանը հավելեց, որ իրենք իրենց բոլոր պետական պարգեւները կհանձնեն Ժիրայր Սեֆիլյանին, որպեսզի նա, հավաքելով հետ հանձնված բոլոր պարգեւները, իր հերթին հանձնի իշխանության որեւէ ներկայացուցչի. «Ժողովրդական հերոս լինելու համար մետաղ պետք չէ: Այս ռեժիմի կողմից ոտնակոխ լինելուց հետո, ես այդ մեդալները չեմ կրելու՝ անկախ նրանից, թե մեր զորեղ հրամանատարը դրանք ում կհանձնի: Ես լինելու եմ իմ ժողովրդի կողքին եւ լինելու եմ նրա մասնիկը, ապրելու եմ այնպես, ինչպես մեր ժողովուրդը: Ցանկացած ազատամարտիկի համար սա ամենասարսափելի հարվածն էր, սա կոչվում է հարված արժանապատվությանը: Ազատամարտիկները, եթե շփում չեն ունեցել Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա գումարտակի տղաների հետ, գոնե ծանոթ են եղել»:

Պավել Մանուկյանը Լեռնային Ղարաբաղի համար ներդրած ամբասիր ծառայության եւ խիզախության համար արժանացել էր «Մարտական խաչ» երկրորդ աստիճան մեդալին. «Այսօր ինձ համար աստիճանն ինչքան բարձր լիներ, վիրավորանքն այնքան մեծ էր, եթե նույնիսկ ես Արցախի հերոս լինեի, ինձ համար ավելի սարսափելի կլիներ»:

Pavlik Manukyan (3)Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728