Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի եւ Ադրբեջանի ջերմ հարաբերություններում մեծ դեր ունի Հայաստանը. Turkishweekly

Փետրվար 23,2015 14:12

Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարող են անվանվել որպես իսկական ռազմավարական գործընկերություն: Իր անկախության առաջին օրերից Ադրբեջանը միշտ Թուրքիայի աջակցությունն է ունեցել տարածքային ամբողջականության համար իր պայքարում: «Երկու երկրներ, մեկ ազգ» կարգախոսը հաճախ օգտագործվում է երկու երկրների հարաբերությունները սահմանելու համար: Այս մասին գրել է թուրքական «Turkish Weekly»-ի ամսագրի հեղինակ Քամեր Քասիմը:

Հեղինակը գրել է մի շարք տնտեսական, քաղաքական հանգամանքների մասին, որոնք կապում են Թուրքիային եւ Ադրբեջանին: Նա նաեւ նշել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների առկայությունը: Այդ խնդիրներից հիմնականը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի նույն հայացքները այս հակամարտության շուրջ ցույց են տալիս թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերության սերտությունը: Հենց այս պատճառով է, որ Ադրբեջանը Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններին ուշադիր հետեւում է:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացումից Թուրքիայի հնարավոր տնտեսական օգուտներին, Քամեր Քասիմը նշել է, որ Արեւմուտքի երկրների ակնկալիքները չեն կարող իրականանալ, քանի որ Հայաստանը չի կարողանա իր ուշադրությունը կենտրոնացնել Արեւմուտքի վրա՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ:

Ռուսաստանի զորքերի ներկայությունը Հայաստանում, ըստ հեղինակի, եւս մի հանգամանք է, որը չպետք է անուշադրության մատնել: Մինչ Հայաստանը դառնում է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ, Ադրբեջանը հրաժարվեց եւ հակառակը՝ որոշեց պահպանել իր բազմակողմ դիվանագիտությունը: Այս կերպ Ալիեւի քաղաքականությունը կարելի է համարել, որպես Ադրբեջանի անկախության պահպանման նվիրվածություն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728