Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական նոր շարժումը (շարժման նոր երանգները՝ Լ.Տ. Պետրոսյան, Գ. Ծառուկյան և ուրիշ.) և ժողովուրդը կամ ինչպես անել, որ նորից չխաբվել…*

Փետրվար 23,2015 13:57

Որ երկրում վաղուց արդեն հասունացել են ժողովրդական հզոր շարժման օբյեկտիվ նախադրյալները. դա անառարկելի է: Որ գործող կառավարող խմբավորումը լուրջ հետևություններ չի անում ցեղասպանության 100-ամյա ողբերգական ,,հոբելյանին՛՛ ընդառաջ գնացող այս բզկտված երկրի ու տառապյալ ժողովրդի տագնապալից ներկայի և ապագայի առավել աղետալի միանգ

Անտեսել չի կարելի նաև շատերի մոտ առկա այն տագնապը, որ եթե այս անգամ էլ շարժումը ձախողվի երկիրն ու ժողովուրդը տևական ժամանակով ավելի ծանր վիճակների, հուսալքության մեջ կարող են ընկնել՝ դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով… Ասենք նաև, որ ձախողում կլինի նաև այն դեպքում, եթե իշխանափոխությունից հետո երկրում անհապաղ արմատական սոցիալ-տնտեսական, պետաիրավական իրական ժողովրդաիշխանական փոփոխություններ չձեռնարկվեն:

Իշխանափոխություն, ԱԺ և նախագահի նոր ընտրություններ պահանջը հասունացած է վաղուց. բայց դա սոսկ արտաքին շղարշն է՝ գոյություն ունեցող կարգերով, օրենսդրությամբ այդպիսի իշխանափոխությունը՝ մասնավորապես ընտրությունն, էական պտուղներ չի կարող տալ: Ուրեմն շարժման առաջնորդները՝ ովքեր էլ նրանք լինեն, երբ էլ որ այդ շարժումը լինի, պետք է մինչ այդ իշխանափոխությունը կամ դրանից անմիջապես հետո՝ անհապաղ ժողովրդին ներկայացնեն կոնկրետ ծրագիր այն մասին, որ օր.՝ ԱԺ-ում ժողովրդական ներկայացուցչությունը կընդլայնվի ԱԺ-ի համար կընտրվեն նվազագույնը 300 պատգամավորներ (յուրաքանչյուր 10 000 բնակչից մեկը՝ ինչպես ,,հին ու բարի ժամանակներում՛՛), որոնցից առնվազը կեսը՝ անմիջապես ժողովրդի կողմից ընտրվող, առանց ընտրական գրավի: Իրեն չարդարացրած պատգամավորին վաղաժամկետ՝ օրենքով նախատեսված հիմքերով ու կարգով ընտրողի ետ կանչման իրավունքի ամրագրմամբ ևն:

Դատական համակարգի (առաջին ատյանի դատարաններ և Սահմանադրական դատարան) անմիջապես ժողովրդի կողմից ընտրելն ու նրա իրական անկախության ապահովումը: Երդվյալ և ժողովրդական ատենակալների ինստիտուտի ընդունումն ու կիրարկումը, երկրի ընդերքի հարստության ազգայնացումը՝ դրա ժամանակավոր կամ մշտական օգտագործումը ֆիզիկական և ոչ պետական իրավաբանական անձանց հանձնելն արգելելն օրենքով:

Պետական աջակցությամբ վերջնականապես անկման գնացող գյուղացիական տնտեսությունների միավորումը, որը նաև շարունակվող արտագաղթը և գյուղական համայնքների այսօր տեղի ունեցող քայքայումը կանխելու լուրջ գործոն կդառնա:

Երկրում եղած հնարավորություններով, որոնք, ի դեպ, քիչ չեն, սեփական՝ պետական և մասնավոր, արդյունաբերության ստեղծումը, որում կներգրավվեն, բնականաբար, այսօր գործազուրկ տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ, ևն (Ավելի մանրամասն տես օր. Մալիկ Թելունց, Հայաստանում ժողովրդաիշխանական փոփոխությունների անհրաժեշտության մասին. ,,Օրենք և իրականություն՛՛ միջազգային իրավաբանական գիտական հանդես, 2010, N 8, Մ.Մ. Թելունց, Աշխատությունների ժողովածու, ,,Էդիթ Պրինտ՛՛ հրատ., Երևան, 2011, գրախոսականը՝ ,,Հայաստանի Հանրապետություն՛՛, ապրիլ 2012, N 62 և ուրիշ. տես նաև համացանցը Առավոտ.am., banber hol es, ևն):

Շարժումը՝ նրա լիդերները, դեմ են իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին՝ քանզի ըստ նրանց իշխանությունները սոսկ իրենց ,,կյանքը երկարաձգելու՛՛ համար են դա անում. բարի. իսկ ո՞րն է շարժման ժողովրդին՝ նրա քննարկման ներկայացրած ժողովրդաիշխանական Սահմանադրության նախագիծը… Չէ որ սահմանադրական փոփոխություններն, այնուամենայնիվ անհրաժեշտ են ու հրատապ: Շարժումը* պետք է նաև ձերբազատվի այն անձանցից, որոնք երկիրն այս վիճակին հասցնելու գործում ,,լուրջ ավանդ՛՛ ունեն: Օր.՝ նախկին նախագահ Քոչարյանի, որի ժամանակ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը՝ վերջինս հանուն իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու, ,,առաջադիմական՛՛ հայտարարություններն ի օգուտ ժողովրդական շարժման՝ Գ. Ծառուկյանին պաշտպանելու ձևով՝ առիթով, առնվազն տարօրինակ պետք է համարել. հիմնված ժողովրդական ,,կարճ հիշողության՛՛ վրա… ըստ որում, շարժմանը չխոչընդոտելու չվնասելու համար վատ չէր լինի, որ պ-ն Քոչարյանը և նման այլ անձինք գոնե չեզոքություն պահպանեին…

Նորից չխաբվելու համար շարժման առաջնորդներից ժողովուրդը պետք է պահանջի կոնկրետ՝ առարկայական ծրագիր, այն քննարկի և իր հստակ պահանջները ներկայացնի:

 Քանի դեռ Սահմանադրությամբ նախատեսված ու պաշտպանվող սոցիալ-տնտեսական, պետաիրավական համակարգը արմատապես չի փոխվել միմյանց հաջորդող իշխանությունները՝ նախագահները, ԱԺ-ները, կառավարությունները և այլք, միայն չարիք են բերելու երկրին ու ժողովրդին. քանզի ստեղծված կարգերն ու հարաբերությունները թե՛ իրավաբանորեն և թե՛ փաստորեն անբնական են ու անբանական…

Որպես այս երկրի քաղաքացի, շատ թե քիչ չափով անցյալ և ներկա իրողություններն ընկալող մարդու, պետք է ասեմ պ-ն Ս.Սարգսյանին, որ ոչ դուք, ոչ Գ.Ծառուկյանը, ոչ էլ այս երկրին ամենամեծ վնասը հասցրած Ռ.Քոչարյանը, ոչ էլ դոկտոր Լ. Տ.Պետրոսյանը մեծ հաշվով՝ մեր տարաբախտ երկրի բախտի առումով իրարից չեք տարբերվում՝ դուք իրար ինչ էլ ասեք արժե…* Ցավալի է, սակայն որ երկրի բախտը հայտնի չափով տնօրինող ՀՀ նախագահն առանց խորամուխ լինելու 12.02.2015թ. նման ելույթ է ունենում՝ նոր-նոր նկատելով, որ ,,…անվտանգության խորհուրդը կինոթատրոն չէ…՛՛, որ ,,Ծառուկյանը միլիարդավոր չմուծված հարկերի՛՛, ,,գողացված գումարների՛՛ և այլ մեղադրանքների կրող է, և այդ բոլորը իր՝ ՀՀ նախագահի հովանավորությամբ՝ ժողովրդի, պետության հաշվին. նոր-նոր միայն այդ մասին հիշում եք…: Կամ գոնե դուք հասկանում եք թե ինչ եք ասում. ,,… մենք պատասխանատու եք յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար՛՛՝ բա որ պատասխանատու եք, ինչու է ժողովրդի վիճակն այսպես… – անբարոյականությունն էլ սահման ունի (Ես խնդրում եմ Ձեր ապարատից վերցնել և ,,վերընթերցել՛՛ 2013թ. Ձեզ ուղարկված իմ ,,Բաց նամակը…՛՛, որի համար ի զարմանս ինձ ձեր ապարատից նույնիսկ շնորհակալություն են հայտնել ինձ…)

Նոր-նոր են նկատել, որ Ծառուկյանը ԱԺ-ի նիստերին չի մասնակցում, իսկ չէ որ ԱԺ պատգամավորների բացարձակ մեծամասնությունը փաստորեն ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի խախտմամբ է ԱԺ պատգամավորի ,,գործառույթ իրականացնում՛՛ և շատերը, ոչ միայն Ծառուկյանը, նաև նիստերին չեն մասնակցում… Ձեր նախարարներից մեկը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխների իշխանություն (Գ.Ծառուկյանին նկատի ունենալով…) չպետք է լինի (եթե իրոք այդպես եք ուզում, ապա կառավարող վերնախավը նախագահի գլխավորությամբ պետք է անմիջապես հեռանա իշխանությունից…). նույնիսկ Ուկրաինայի օրինակը բերեց և այլ անհեթեթություններ… իսկ դուք Ծառուկյանին միլիարդների հարկեր չվճարելու ,,մեղադրանք առաջադրելով՛՛, այնուամենայնիվ, որպես ,,գործարարի՛՛ նրա նկատմամբ որևէ պահանջ չունեք, նրա հետ կապված ,,… որևէ խնդիր չեք տեսնում՛՛… Բա չվճարված հարկերը՝ միլիարդները, որը պետք է այս ժողովրդին հանապազօրյա հացով ապահովի, ի՞նչ է լինելու… Իսկ Ձեր այդ պաշտոնյային ասեք ամոթ է՝ մեզնից ով չի օլիգարխ, որ դուք նման հայտարարություն եք անում. ամոթ է՝ ցինիզմն էլ սահման ունի…

Խոստովանենք, որ դուք պ-ն նախագահ և Ձեր շրջապատն առաջին անգամ ցայտնոտի մեջ եք ընկել ու լուրջ վախեցել… Ըստ որում, ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդական հնարավոր հուժկու շարժումից՝ ինքնախաբեությամբ մի զբաղվեք և արդեն որ երրորդ անգամ մի փորձեք խաբել ժողովրդին…

Դժբախտությունը նրանում չէ, որ այս երկրում մի անարժանին մի ուրիշ անարժան փոխարինի, այլ, որ.

ա) նույնիսկ այս վիճակում մեր հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդը չի կարողանում ինքնակազմակերպվել և իր բախտը վերցնել իր ձեռքը և ոչ թե զանազան ,,վայ առաջնորդների՛՛ հույսին մնալ…

բ) մոռանում եք, որ երկիրը տագնապալից վիճակում է, և այստեղ մեծ հաշվով Ծառուկյանն ու մյուսները, անկախ այն բանից մինչև վերջ կգլխավորեն շարժումը, թե կդավաճանեն այդ շարժմանը, ոչ մի կապ չունեն.

գ) որ ձեզնից, ձեր կառավարող խմբավորումից դժգոհ է ոչ թե Ծառուկյանն (նա ինչից պետք է դժգոհվի…), այլ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը (անկախ այն բանից, որ պ-ն Ծառուկյանը և մյուս. կարող են նաև իրենց սեփական շահերն ունենալ…): Իսկ դուք և Ձեր շրջապատը պ-ն նախագահ փորձում եք ամեն ինչ վերագրել ,,ոմն՛՛ Ծառուկյանի և ըստ էության Ձեր հոխորտանքը, սպառնալիքներն ուղղված են ժողովրդի և ոչ թե Ծառուկյանի դեմ. դա երեխայի համար էլ պարզ է… Շարժումը ժողովրդի ծանր վիճակի արդյունքն է, այն օբյեկտիվ հիմքեր ունի, և ոչ թե Ծառուկյանի կամ մյուս. մոգոնածն է. այդքան պարզամիտ ձևով չի կարելի փորձել խաբել ժողովրդին… Դժբախտությունը հենց նրանում է, որ դուք ձեր խմբավորմամբ չեք կարողանում կամ չեք ցանկանում պատշաճ հետևություններ անել…

դ) որ պատերազմական վտանգի մեջ գտնվող երկիրն այս վիճակում չի կարելի թողնել. դա դավաճանություն է պետության, երկրի ու ժողովրդի շահերին. դա ,,Թշնամու ջրաղացին ջուր լցնել է՛՛ նշանակում.

ՀՀԴ-ն իր հերթական փարիսեցիական գործելակերպով (հիշում եմ Ստ. Շահումյանի մի հոդվածում՝ ,,Դաշնակցությունը պրոլետարիատի ղեկավար՛՛, ասված դիպուկ խոսքը. ,,Ձեր սոցիալիստական փետուրները որ ոքից չեն կարող ծածկել Ձեր բուրժուական տգեղ կերպարանքը՛՛) կոչ է անում դեմ չկանգնել սահմանադրական փոփոխությունների՝ ,,բարեփոխումների՛՛ իշխանության նախաձեռնությանն ու միասին՝ ընդդիմության հետ, գտնել հանգուցալուծումը. իսկ ո՞վ է խանգարում իշխանությանը, ոչ մեկին հաշվի չառնելով իրական ժողովրդաիշխանական արմատական փոփոխություններ ամրագրող սահմանադրական նախագիծ առաջարկել… Այնպես որ ընդդիմությունը ճիշտ է մտածում. միայն թե ինքը պետք է իրը՝ իրական ժողովրդաիշխանական արմատական փոփոխություններ նախատեսող Սահմանադրական փոփոխությունների՝ նոր Սահմանադրության, նախագիծ ներկայացնի իր կոչով հանրահավաքների, ցույցերի, երթերի ներկայացած ժողովրդին. ոչ թե հերթական ապրիորի կարգախոսներով կերակրի սովածության ու գործազրկության պատճառով հրապարակներ շտապող մարդկանց… Պետք է բացատրել ժողովրդին թե իշխանության նախագիծը, հայեցակարգն ինչու՞ է սխալ և ո՞րն է ճիշտ (ես օր.՝ մի երկու կետով դա նշեցի, ավելի մանրամասն դրանք կան հրապարակի վրա գտնվող մեր աշխատություններում, նաև համացանցում գտնվող մեր. ,,Հետխորհրդային իրականությունը ՀՀ-ում և անկախ պետականության սահմանադրական զարգացման հիմնախնդիրները՛՛ վերնագրով հոդվածում. որն ի դեպ, որպես զեկուցում կարդացվել է նաև Գորիսի պետական համալսարանում 23.09.2014թ. հրավիրված գիտաժողովում, որի նյութերը նաև առանձին գրքույկի ձևով տպագրվել են):

Ես ուզում եմ վերջում վերստին պատասխանել նաև որոշ ,,վայ հայրենասերների՛՛, բնականաբար իշխող քրեածին օլիգարխիային՝ այս վիճակում գտնվող մեր երկրին, ժողովրդին իրոք ներսոցիալական նոր ցնցում պետք չէ, բայց քանի որ վաղուց արդեն ակնհայտ է, որ կառավարող ,,բիրդան աղաների՛՛ վերնախավն ակնհայտորեն չի ցանկանում երկրում արմատական փոփոխություններ՝ իրական ժողովրդական, կատարել, ուստի հատկապես պատերազմի սպառնալիքի, վտանգի տակ գտնվող երկիրն այս վիճակում չի կարելի թողնել. հենց այսպիսի վիճակում թողնելն է նշանակում. ,,Թշնամու ջրաղացին ջուր լցնել…՛՛:

 Մնում է միայն, որ այս անգամ էլ մեր ժողովրդին չխաբեն (նկատի ունեմ թե՛ իշխանությանը և թե՛ շարժման առաջնորդներին…), որ մեր ժողովուրդն այս անգամ էլ չխաբվի…*

Ամենայն բարիք մեր ժողովրդին.

Մալիկ Թելունց

Իրավագետ, պատմաբան. պատմական գիտությունների թեկնածու

Սյունիքի մարզ, ք. Գորիս

հեռ. 094 96 07 08

18.02.2015թ.

___________________________________________________________________________________

* Ես նաև ներողություն խնդրելով պարոն Ծառուկյանից կցանկանայի ասել՝ եթե ,,Դոդ՛՛ բառը բացասական իմաստ ունի՝ օր.՝ եթե այն նշանակում է չհասկացող, կամ ինչպես պ-ն Ս.Սարգսյանը մի անգամ ասաց՝ ,,դժվար հասկացող՛՛ (իրականում այդ բառն այլ իմաստ ունի՝ տե՛ս օր.՝ Է.Դ.Աղայան, Հայերեն բացատրական բառարան, հ. I, ,,Հայաստան՛՛ հրատ., Երևան, 1976, էջ 307), ապա ,,Դոդը՛՛ ոչ թե պ-ն Ծառուկյանն է կամ շարժման առաջնորդներից որևէ մեկը, այլ նրանք, որոնք՝ նախ չեն ընկալում կամ պատշաճ ձևով չեն ընկալում երկրի տագնապալից վիճակը կամ նենգափոխում են այն՝ փորձելով Ծառուկյանի հետ ,,разборка՛՛-ներով քողարկել ու կանխել հնարավոր նոր հուժկու ժողովրդական շարժումը, և ապա նաև մոռանում են իրենց մականունները… Գոնե այնքան խելք ունենան, որ իրար հետ, իրար վարկաբեկող նման գզվռտոցների մեջ չմտնեն… Այդ մարդը՝ պ-ն Գ.Ծառուկյանը, անկախ այն բանից ինչպես է հարստացել, կարծես մյուսները սեփական քրտինքով են միլիարդատերեր դարձել…, և ինչ արատներ կվերագրվի նրան, գիտակցաբար փորձության է ենթարկում ոչ միայն սոսկ իր հարստությունը, այլև իր անձը, մի խոսքով ամեն ինչ՝ փաստորեն հանուն երկրի, հանուն

ժողովրդի, հատկապես այսօր դա անձնազոհ քաջություն է և ժողովուրդը պետք է ամեն կարգի վայրահաչություններին հակահարված տա…

x x x Մեր այս նամակը կամ հոդվածը պատրաստ էր (դրա համար էլ ես սկզբնական տեքստը չփոխեցի,

այլ այս լրացումը կատարեցի) համացանց ուղարկելու, երբ հեռուստատեսությամբ հայտնեցին, որ փետրվարի 20-ի հանրահավաքը չի կայանալու Գ.Ծառուկյանի ,,ողջախոհության՛՛ կոչի՝ հայտարարության արդյունքում: Ընթերցողին ասեմ, որ գուցե ես շատ ոգևորվեցի պ-ն Ծառուկյանի անձնազոհությամբ, բայց միշտ էլ մտածել եմ, նաև այս շարժման առիթով՝ հազիվ թե մեր ,,բիրդան աղաներից՛՛ Ռոբեսպիերներ, Մարատներ, առավել ևս Բաբյոֆներ ծնվեն… Ըստ երևույթին նախագահի ,,նախազգուշացումն՛՛ ազդել է. ,,Այ ախպեր, Գագո ջան ինչ գործ ունես թիթիզ բաներով ես զբաղվում՝ ժողովուրդ, աղքատություն, արտագաղթ, աղետալի վիճակ. խելքդ այդ բաներին տալով մի քանի ժամում քո ամբողջ ունեցվածքը կկորցնես ու մեր ժողովրդի նման օրվա հացին կարոտ կմնաս. քո բիզնեսով, եգիպտական բուրգերով, պալատներով ու առյուծներով զբաղվիր, մի ստիպիր քո անցյալը հիշենք՝ ևն, ևն…>>. նա էլ մարդ է վախեցել է՝ դա էլ կարելի է հասկանալ… (բնականաբար նախագահն էլ իր փետրվարի 12-ի սպառնալիքներն այլևս չի իրականացնի. տեսնում եք թե ինչ լավ բան է ,,блатной разборка”-ն. թե չէ ժողովուրդն ինչ է որ… իսկ դուք չեք համաձայնվում ,,գողերից՛՛ ժողովրդական առաջնորդներ ընտրել…). հետո ինչ, որ ժողովուրդն օր օրի, ժամ առ ժամ սպասում է թե երբ է այս մղձավանջային վիճակից դուրս գալու: Բոլորդ էլ երևի հիշում եք, թե ինչպես Վազգեն Մանուկյանը և մյուս. ժողովրդին հավաքեցին, հետո էլ իրենք փախան… Լևոն Տեր-Պետրոսյանը 10 զոհ տալով ,,նահանջեց մարտադաշտից…՛՛, Րաֆֆի Հովհաննիսյանն իր դիակը հրապարակում թողնելու փոխարեն, ինչպես ինքն էր ասում, իր առաքելությունն ավարտեց ոստիկանապետի հետ ,,Հայր մերն՛՛ արտասանելով. կարծես մեր տերտերները քիչ էին… Ժողովրդական առած կա. ,,Կատվի վազելը մինչև մարագն է լինում՛՛… Մինչև այժմ մեր ,,ժողովրդական առաջնորդները՛՛ սոսկ դա են ցույց տվել իրենց գործելակերպով… Հիմա էլ պ-ն Ծառուկյանը…(Տա Աստված գոնե նրա նկատմամբ սխալվեմ…): Պ-ն Ծառուկյանի ,,ողջախոհության՛՛ կոչ-հայտարարությունն իսկական ,,Սերժ Սարգսյանական՛՛ ոգով էր՝ նա էլ է ուշ հասկացել, որ ,,երկրի շահեր՛՛ կան, Արցախ կա, ,,քաղաքակիրթ լուծում՛՛ կա. պետք չէ ,,արյուն թափել՛՛՝ կարծես սուլթան Համիդի կամ երիտթուրքերի տիրապետության տակ ենք (բնականաբար եթե դա այդպես է, ապա մի ամբողջ ժողովրդի փրկելու համար ամեն ինչ արդարացված է…). մեր ,,հարազատ՛՛ իշխանությունը մեզ՝ իր ժողովրդին կոտորելու է… ևն, ևն…Այս կարճ ժամկետում նման արագ ,,հասունացումն՛՛, անշուշտ, ողջունելի է… Պ-ն Ծառուկյան. պ-ն նախագահն ու նրա ձեզ հայտնի շրջապատն իշխանություն չեն տա խաղաղ, անարյուն ճանապարհով. նախ որ իշխանության յուրաքանչյուր օրը միլիոններ է բերում նրանց, ապա կա նաև հնարավոր հատուցման խնդիրը. դու դա շատ լավ գիտեիր ի սկզբանե. այնպես որ քո ,,ողջախոհության կոչն՛՛ այդպես էլ առեղծվածային մնաց… Տեղին էր ասում մի հայտնի պաշտոնյա, այժմ պատգամավոր. ,,Հնարավոր չէ և կույս մնալ, և հաճույք ստանալ…՛՛: Այնպես որ, եթե խոսքը վերաբերվում է մի ամբողջ ժողովրդի փրկությանը, այդտեղ կեղծ՝ փարիսեցիական կոչերը՝ կեղծ ազգասիրությունը, ,,հումանիզմը՛՛ միանգամայն անտեղի են… Ասա վախեցա և վերջ (դա էլ է մարդկային, ինչ կա այդտեղ). էլ ինչ ես ,,գիտահետազոտական՛՛, ,,միտահետազոտական՛՛ ևն, ևն. մեզ մոլորեցնողները քիչ են դու էլ մի կողմից… Մանկապարտեզ է, ինչ է… Բայց այս վիճակում ինձ մոտ մի գաղափար էլ ծնվեց. մեր բարեկամ Ռուսաստանը հսկայական տարածք ունի՝ 22 հանրապետություն, եկեք նրանից խնդրենք մեզ տարածք հատկացնի՝ ըստ որում 30 հազ. մ2 փոխարեն 60 հազար և գնանք այնտեղ ՌԴ-ի կազմում ապրենք (միայն թե նախագահն իր խմբով մեր ետևից չգա…) որպես նրա հանրապետություններից մեկը՝ 23-րդը, ծովափնյա շրջաններում կամ խոշոր գետերից մեկի շրջակայքում ևն. Հայաստանի Հանրապետություն ՌԴ-ի կազմում, ոչ մի ամոթ բան չկա, իսկ այս դատարկվող 29 հ. կմ2 տարածքը տանք ռուսներին որպես փոխհատուցում՝ չէ որ նրանք տասնյակ հազարավոր զոհեր են տվել թուրքերից ու պարսիկներից այն ազատելու համար և այդ տարածքն իրենց համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի… (Անհանգստանալու բան չկա ռուսները կպահպանեն մեր նախնիների գերեզմանները, մշակութային արժեքները ևն. մեր ,,բիրդան աղաների՛՛ նման ամեն ինչ չեն քանդի…): Եկեք ինքնաբուխ, ինքնակազմակերպված առանց մեր կառավարող օլիգարխիային և մյուս ,,բիրդան աղաներին՛՛ հարցնելու…, դիմենք ՌԴ իշխանություններին (թեկուզ և խումբ-խումբ՝ մեծ խմբերով…). քաղաքներում, գյուղերում հավաքվենք և դիմենք. դա մեր իրավունքն է, ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու՝ ժողովրդի ինքնիշխան իրավունքի իրականացմանը… Մեկ է երկիրը փոխել չենք կարող, իսկ ժողովուրդը պարբերաբար արտագաղթում է. Աստված մի արասցե՝ մի լայնամասշտաբ պատերազմի դեպքում էլ

երկիրն ամբողջությամբ կդատարկվի (սեփական ,,անկախ՛՛ երկրում աստիճանաբար համայնքի ենք վերածվում…): Ռուսները կպահպանեն տարածքը, մահմեդականներով չեն բնակեցնի, դա նրանց ստրատեգիական շահերին անհարիր է. գուցե ռուսներով բնակեցնեն, կամ սոսկ իրենց բազաները դնեն, ոչ մի սարսափելի բան չկա դրանում. երբևէ վերադառնալու հույսն էլ կպահպանվի… Այնպես որ մտածեք, ես ամենևին էլ կատակ չեմ անում… Տա աստված ես սխալվեմ, բայց կարծում եմ, որ սա մեր վերջին շանսն է մեր երկրի, ժողովրդի ներկա վիճակում, իրողությունների զարգացման տրամաբանությունից բխող…

Եվ, այնուամենայնիվ, ,,մեր նախագահին՛՛ մի վերջին անգամ էլ եմ դիմում՝ ինչպես իմ 01.03-25.03.2013թ. ,,Բաց նամակ…՛՛-ում՝ կամ անհապաղ ձեռնամուխ եղեք (գոնե հիմա) իրական, արմատական փոփոխությունների կամ հեռացեք, որովհետև պատմությունից հայտնի առաջնորդների նման (Նիկոլայ I, Ռուսա I և այլք) այնքան զգայուն չեք երկրի բախտի ու ժողովրդի ճակատագրի նկատմամբ, որ ինքնասպանություն գործեք… Իրոք հայրենիքը, ինչպես վերջերս Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, պահանջում է, որ դուք և Ձեր օլիգարխիական խմբավորումը հեռանաք իշխանությունից (ի դեպ ժողովուրդը առանց պ. Ծառուկյանի և մյուս. ինքնակազմակերպմամբ Երևանում և մարզերում կարող է զանգվածաբար հավաքվել և պահանջել գործող նախագահի հրաժարականը, կառավարող խմբավորման հրաժարականը ևն. ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված իրավունքի իրականացման համար ոչ ոքի, ոչ մի մարմնի թույլտվությունը չի պահանջվում…), այնինչ ձեր 12.02.2015թ. ,,ճառից՛՛ երևում է, որ դուք և ձեր խմբավորումը ցանկանում է դեռ երկար մնալ իշխանության ղեկին՝ այս անգամ ևս կարկատանային փոփոխություն – աչքակապություններով և վարչապետական կառավարմամբ քողարկված…, եթե չեք ուզում, որ արյունահեղություն լինի կամ ժողովուրդն ամբողջությամբ զանգվածաբար հեռանա իր մի կտոր հողից ցեղասպանության 100-րդ տարին ,,նշանավորելով՛՛ նոր ողբերգությամբ… Հավատացե՛ք ձեր և ձեր խմբավորման անբնական համառությունը երկրի ու ժողովրդի այս վիճակում հղի է անկանխատեսելի ծանր հետևանքներով թե՛ ժողովրդի և թե՛ ձեզ համար… Պ-ն Ծառուկյանի և մյուս. նախաձեռնած այդ շարժման, թեպետ և ձախողված, ուսանելի կողմն այն էր հիշեցնում, որ երկրում ժամանակ առ ժամանակ կարող է հուժկու շարժում բռնկվել (թեպետ թուլացնելով երկիրը դուք ըստ էության փորձում եք, չեմ կարծում թե անգիտակցաբար…, կանխել դա…), և որը միշտ չէ, որ կարող է այսպիսի ,,բարենպաստ՛՛ վերջ ունենալ ձեր և կառավարող օլիգարխիական վերնախավի համար… Հաշվի չառնել դա, գոնե հիմա, մեղմ ասած խելամիտ չէր լինի…, քանզի համոզված եմ, որ << վերջին մոհիկանի>>՝ պ-ն Ծառուկյանի <<ողջախոհ>> գործելակերպը վերջնականապես պետք է համոզի ժողովրդին այլևս ձեռք քաշելու հայտնի վայ – առաջնորդներից և իր բախտը վերցնելու իր ձեռքը՝ պատմությանը հայտնի բոլոր միջոցներով պայքարելու իրեն, երկիրն ու մեր ու նորանկախ պետականությունը դեպի անխուսափելի անկում տանող քրեածին օլիգարխիական խմբավորումից ազատելու, երկրում իրավական ու փաստական իրական ժողովրդաիշխանական վերափոխումներ կատարելու համար… Որքան էլ զարմանալի թվա մեր հետևությունը, այնուամենայնիվ, պ. Ծառուկյանը (նաև մյուսները) իր ոչ իրավաչափ, ոչ ժողովրդամետ գործելակերպով կամա թե ակամա ավելի մոտեցրեց այդ պահը և ոչ թե հեռացրեց կամ վերջակետ դրեց բոլոր հույսերին. պարզապես այս վիճակում ժողովուրդը կամ նրա մեծ մասը կամ կթողնի ու կհեռանա կամ ինքն իր վրա հույս դնելով, հայտնի միջոցների ու զոհաբերությունների գնով կփրկի իրեն, երկիրն ու պետականությունը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728