Փետրվարի 22-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում Տարոնցիներ ազգագրական երգի ու պարի համույթը երեկ տոնում էր իր ստեղծման մեկամյակը:
Միջոցառմանը հրավիրված հատուկ հյուրերից շատերը իրենց ելույթով շնորհավորեցին Տարոնցիներին, այդ թվում ՝ Ռուբեն Սասունցին, Կարեն Մշեցին, Մուրադ Մշեցին, Դավիթ Հակոբյանը, «Նուբար» համույթը , Ռոբերտ Սարգսյանը , «Սասնա ծռեր» համույթը, «Սասուն» համույթը, «Վան» համույթը, իսկ միջոցառումը վարում էր երգիչ Վիգեն Ահարոնյանը:
Հյուրերի շարքում էին նաև ՀՀ վաստակավոր արտիստ, Տարոնցիներ ազգագրական երգի ու պարի համույթի պարերի բեմադրիչ ՝ Արտյուշա Կարապետյանը, հասարակական, քաղաքական , մշակութային և մի շարք այլ գործիչներ :
Համույթը ստեղծման օրից հասցրել է ելույթ ունենալ Հայաստանի մարզերում , մասնակցել է տարբեր միջոցառումների, փառատոնների՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ձկան փառատոնին, Վեհ հիմնադրամի կողմից կազմակերպված «Մեղրի և հատապտուղների» փառատոնին՝ Բերդ քաղաքում, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի՝ Մրոյի կողմից կազմակերպված «Գութան» ազգագրական երգի և պարի փառատոնին, ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնին:
«Տարոնցիները» բազմիցս հանդես են եկել նաև հեռուստատեսային մի շարք ծրագրերում , «Երգ երգոց» հաղորդման շրջանակում մեկ ամբողջ եթեր տրամադրվել է համույթին :
Մեկ տարվա ընթացքում արժանացել են բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի, իսկ լեփ -լեցուն դահլիճն ու ջերմ ծափահարությունները վկայում էին հանդիսատեսի կողմից սեր ու հարգանք վայելելու փաստը:
Մամլո հաղորդագրություն