«Ես ուզում եմ անկեղծ լինել իմ լրագրող գործընկերների հետ: Այսօր որեւէ հարցի ԲՀԿ-ի որեւէ ներկայացուցիչ չի պատասխանելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, մինչ այդ, խորհրդարանի դահլիճում տիկին Զոհրաբյանը հայտարարել էր. «Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը, ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստերը առաջիկա օրերին եւ առաջիկայում հանդես կգա պարզաբանումներով եւ իր գործողությունների մասին տեղյակ կպահի»:
Լրագրողների հետ զրույցում եւս Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ որեւէ պարզաբանում հիմա չի ներկայացնի դա կանեն առաջիկա օրերին:
Որեւէ լրացուցիչ հարցի տիկին Զոհրաբյանը չպատասխանեց:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ