Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն իշխանության պրոյեկտն էր, դրա կասեցումից հետո նոր կուսակցություններ կգան». քաղաքագետ

Փետրվար 23,2015 12:24

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը քաղաքական դիակների շարքին է դասում Հայաստանի գրեթե բոլոր կուսակցություններին՝ ԲՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ, ՀՀԿ:

«ՀԱԿ-ը մոտեցել է իր ավարտին, բայց, ըստ էության, կրկին քաղաքական դիակ է»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Ըստ նրա, քաղաքական դիակ դառնալու հերթը ՀՅԴ-ինն է, եթե համահայկական հռչակագրի շուրջ համախմբման ՀՅԴ-ի փորձերը ապրիլի 24-ին արդյունք չտան ու մեծ պետությունների մասնակցությունը ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումներին չապահովվի բարձր մակարդակով:

Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ, Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը բերելու է նրան, որ այս տարին չի դառնա համազգային համախմբման տարի. «Հռչակագիրը մնալու է սոսկ խոսքեր թղթի վրա: Նման պայմաններում սպասել, որ ժողովրդավարական երկրների ղեկավարները կգան Հայաստան՝ անհնար է: Սա մեծ հարված է լինելու մեր երկրի ազգային անվտանգությանը: ՀՅԴ-ն ապրիլի 24 –ին կհայտնվի այն վիճակում, որում հայտնվեց հիմա ԲՀԿ-ն»:

Նրա խոսքով, համահայկական հռչակագիրը իրական քաղաքական գործընթաց չի կարող դառնալ.«Հասկանալի է՝ ինչու ՀՅԴ-ն մասնակցեց ՀՀԿ-ԲՀԿ հաշտության գործընթացին, որ սփյուռքին ցույց տա, որ իրենք ջանքեր են գործադրում մարդկանց համախմբել, բայց ինչի կամ ում շուրջ համախմբես մարդկանց»:

Պարոն Ղուկասյանը Հայաստանում քաղաքական պայքարի բոլոր ձեւերը սպառված է համարում, որովհետեւ իր կարծիքով, պայքարն արժեզրկված է հանրության աչքերում: Նման դեպքերում, ըստ նրա, միայն զենքով պայքարն է մնում:

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն էլ վերջին ներքաղաքական իրադարձությունները չի տեղավորում պատահական իրադարձությունների տրամաբանության մեջ. «Մեսիջներ կան այդտեղ»:

Առանց մեսիջները մանրամասնելու՝ նա հարցադրում առաջ քաշեց. «Ինչու 1-ին նախագահը չդատապարտեց ԲՀԿ-ի նկատմամբ իշխանության որակումները, որովհետեւ տարիներ առաջ նա նույնն էր արել ՀՅԴ-ի հետ:

Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտի ակտիվությունը փորձում է այնպիսի տերմինաբանությամբ փաթեթավորել, որ լեգիտիմ լինի, պարունակի ազդեցիկ բառեր՝ ազգային անվտանգություն եւ այլն: Պարզ էր, որ ցանկացած իշխող ուժ չի ցանկանա, որ քաղաքական դաշտ թափանցի ազդեցիկ ու խարիզմատիկ ուժ: Հարցը ԲՀԿ-ի մեջ չէ, բոլորիս է հայտնի, որ ԲՀԿ-ն իշխանության կողմից ստեղծված պրոյեկտ էր: ԲՀԿ-ն իրեն տված դերից դուրս է կարծես թե գալիս, այդ գործընթացը հսկողության տակ չէ»:

Ըստ Շուշան Խաթլամաջյանի, իշխանական պրոյեկտ ԲՀԿ-ի «կասեցումից» հետո նոր պրոյեկտ կուսակցություններ կգան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728