Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն արեց ԲՀԿ-ի անունից: Նրա խոսքերով՝ «Հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը, մենք բոյկոտում ենք այս քառօրյա նիստերը: Առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես կգա հստակ պարզաբանումներով եւ իր գործընկերներին կներկայացնի իր քայլերն ու իր ռազմավարությունը»: Սա ասելուն պես՝ ԲՀԿ պատգամավորները վեր կացան եւ հեռացան նիստերի դահլիճից:
Մինչ այդ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արդեն պաշտոնապես հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելոն) պատգամավորի մանդատից հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա կարող է 15 օրվա ընթացքում հետ վերցնել դիմումը, եթե չի վերցնում, դադարեցվում են նրա լիազորությունները:
Գալուստ Սահակյանը կարդաց նաեւ Գրիգորի Մարգարյանի դիմումը, ըստ որի՝ ինքը դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ