«Մենք ուրախ ենք եւ երջանիկ»,- դուրս գալով ԲՀԿ խմբակցության նիստից՝ լրագրողներին ասաց խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Ի դեպ, նա բավական բարձր տրամադրություն ուներ:
Թե ինչի համար են այդքան ուրախ եւ երջանիկ՝ լրագրողների հարցերին Լյովա Խաչատրյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները կտա մամուլի խոսնակը:
Իսկ մինչ այդ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների տարատեսակ հարցերին միեւնույն պատասխանն էր տվել՝ «ամեն ինչի մասին պատշաճ կտեղեկացվեք»: Տիգրան Ուրիխանյանը նույնիսկ արտասանեց. «Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ ապրում է դարեդար,
Կարդացեք նաև
Հազար երնեկ, ով իր գործով
Կապրի հավերժ, դարեդար»:
Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը նույնպես բարձր տրամադրություն ուներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ