Լրահոս
Օրվա լրահոսը

Սամարա Գրիգորյան. «Մեր տղաներն անհայտ չեն կորել. նրանք կգան»

Փետրվար 23,2015 11:48

Արցախյան գոյամարտում անհայտ կորած ազատամարտիկների խնդիրներին նվիրված ասուլիս էին հրավիրել «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը, անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը, անհայտ կորած ազատամարտիկի կին Ալվարդ Սահակյանը:

Ռիմա Առաքելյանն ասաց, որ Ադրբեջանի համանման հանձնաժողովի հետ հանդիպել, եւ նրանց հետ հնարավոր չէ աշխատել: Ըստ Ռ. Առաքելյանի, անհայտ կորածներից 94-ի տվյալներն են դեռ ճշտվում, դրանք հնարավոր թվերն են. «Առայժմ ոչ մի տվյալ չենք կարողանում ճշտել: Ադրբեջանը հայտարարել է, որ ոչ մի գերի չունենք»:

IMG_2716

Դեկտեմբերի 18-ին ամփոփվել են կազմակերպության աշխատանքները միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես, «Կարմիր խաչի» հետ:

«Մեր գործն ավելի շատ անհայտ կորածների հետ է»,-ասաց տիկին Առաքելյանը: Aravot.am-ի հարցին, թե Բաքվում չորս տարվա գերությունից վերադարձած բազմանդամ հայ ընտանիքին այցելե՞լ են Հայաստան բերվելուց հետո՝ նա պատասխանեց, որ ոչ, տեղեկություններ կվերցնի, եւ կփորձի միջամտել:

IMG_2718

«Մենք բոլորս մայր ենք: Մտածում ենք, որ մեր կառավարությունը ջանքեր չի խնայի, որ մեր տղաներին բերի, աճյունները հողին հանձնի: Հույս ունենք, որ այդ հերոս տղաները, որոնք գնացել են հայրենի հողի համար՝ որեւէ մեկը կենդանի կլինի:Մեր տղաները կգան: Ոչ մի մայր չի հավատում, որ իր տղան չկա»,-ասաց Սամարա Գրիգորյանը:

Ռուդիկ Գեւորգյանի կինը՝ Ալվարդ Սահակյանն ասաց, թե սպասում են, որ կիրականանա «Կարմիր խաչի» խոստումը՝ աճյունները վերադարձնելու, փոխանակության վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728