Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խմբակցությունը կլուծարվի՞

Փետրվար 23,2015 11:36

ԲՀԿ խմբակցությունում քիչ առաջ մեկնարկել է խմբակցության նիստը, որի օրակարգում, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, քիչ հետո մեկնարկելիք քառօրյա նիստերին վերաբերող հարցեր են:

ԲՀԿ խմբակցության այս նիստը եւ մեկնարկելիք քառօրյան առաջինն են Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտություն-հաշտեցումից հետո: Անցած հինգշաբթի կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ակնարկեց քառօրյայի ընթացքում կայանալիք իրադարձությունների մասին: Այդ ընթացքում նաեւ խոսակցություններ են շրջանառվում Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու, քաղաքականությունից հեռանալու մասին, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության լուծարման մասին: Վերջինիս վերաբերող մեր հարցին Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Նման բան չկա»: Հետո հավելեց՝ «նիստից հետո կասեմ»: ԲՀԿ խմբակցության նիստին մասնակցում են խմբակցության բոլոր պատգամավորները, բացի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից: Նիստը վարում է Նաիրա Զոհրաբյանը:

Քիչ հետո մեկնարկելու է նաեւ ՀՀԿ խմբակցության նիստը: Մինչ այդ ՀՀԿ-ի պատգամավորները նույնպես ձեռնպահ են մնում շրջանառվող լուրերի վերաբերյալ մեկնաբանություններից, հորդորելով սպասել մինչեւ խմբակցության նիստի ավարտը ու ստանալ բոլոր հարցերի պատասխանները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. ԱԺ նիստը սկսվելուց հետո Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն բոյկոտում է այս քառօրյայի աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Եթե հանկարծ ԲՀԿ-ն լուծարվի`ես կխելագարվեմ: Ախ, Նաիրա Զոհրաբյան`էս ի՞նչ արեցիր: Մեկ էլ սենց տանջվել եմ Լիսկայի գորխից ազատման լուրը լսելիս:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728