Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Պասկեւիչյան.Կարեւորը կրկնելու շանսն է, որ չի տրվում երբեք

Փետրվար 23,2015 11:35

Փետրվարի 21-ին լրացավ բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանի 50-ամյակը: Նույն օրը Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում տեղի ունեցավ նաեւ նրա «Դոն Կիխոտի օրագիրը» եւ «Ձնեմարդու ավետարան» գրքերի շնորհանդեսը: Ներկա էին ոչ միայն բազմաթիվ մտավորականներ, այլ նաեւ քաղաքական ամենատարբեր ուժեր ներկայացնող գործիչներ:

Tigran_Paskevichyan_8 Tigran_Paskevichyan_7 Tigran_Paskevichyan_6 Tigran_Paskevichyan_4 Tigran_Paskevichyan_3 Tigran_Paskevichyan_2 Tigran_Paskevichyan_1 Tigran_Paskevichyan_9

Շնորհանդեսի ընթացքում խաղարկվեցին Տիգրան Պասկեւիչյանի եւ Սուրեն Տեր-Գրիգորյանի «Ներթափանցում»  ֆիլմում օգտագործված շապիկները: Դրանք ստանում էին այն մարդիկ, ովքեր բարձրաձայն ընթերցում էին Տիգրան Պասկեւիչյանի որեւէ բանաստեղծություն: Ահա մեկն այդ բանաստեղծություններից:

Բոլոր գործերս կանեի նորից-

լավ կամ վատ- կարեւոր չէ։

Կարեւորը կրկնելու շանսն է,

որ չի տրվում երբեք։

Գրքերը որպես նվերներ ստացան նրանք, ում Տիգրան Պասկեւիչյանը ձոնել էր իր բանաստեղծությունները՝ Արմեն Շեկոյանը, Արմեն Դավթյանը, Վահագն Աթաբեկյանը եւ այլք;

Լուսանկարները՝ ՝ Գրանիշ գրական ակումբի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728