Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի քաջարի կանայք

Փետրվար 23,2015 14:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում է Գոհար Հարությունյանի, Սուսաննա Սեդրակյանի, Շուշանիկ Բանտիկյանի եւ Հովակիմ Բադանյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Փետրվարի 25-ին կշարունակվի սույն գործի քննությունը:

Տեղեկացնենք, որ Գոհար Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության պետ, գլխավոր հաշվապահ` պաշտոնատար անձ, տեւական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով, «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ ներքին աուդիտի վարչության պետ Սուսաննա Սեդրակյանի, հաշվապահության աշխատակիցներ` Հովակիմ Բադանյանի եւ Շուշանիկ Բանտիկյանի հետ, նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2011թ. հոկտեմբերից մինչեւ 2013թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 8.020.400 ՀՀ դրամը:

Սուսաննա Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ներքին աուդիտի վարչության պետ` պաշտոնատար անձ, տեւական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով, «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության պետ Գոհար Հարությունյանի, հաշվապահության աշխատակիցներ` Հովակիմ Բադանյանի եւ Շուշանիկ Բանտիկյանի հետ, նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2011թ. հոկտեմբերից մինչեւ 2013թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 8.020.400 ՀՀ դրամը:

Հովակիմ Բադանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության ավագ մասնագետ, տեւական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով, «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության պետ Գոհար Հարությունյանի, ներքին աուդիտի վարչության պետ Սուսաննա Սեդրակյանի, հաշվապահության աշխատակից Շուշանիկ Բանտիկյանի հետ, նախնական համաձայնությամբ, իրենց դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2011թ. հոկտեմբերից մինչեւ 2013թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 8.020.400 ՀՀ դրամը:

Իսկ Շուշանիկ Բանտիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի հաշվապահական հաշվառման եւ ֆինանսական վարչության մասնագետ, տեւական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով, նույն վարչության պետ Գոհար Հարությունյանի, նույն հիմնարկի ներքին աուդիտի վարչության պետ Սուսաննա Սեդրակյանի, հաշվապահության աշխատակից Հովակիմ Բադանյանի հետ, նախնական համաձայնությամբ, իրենց դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2011թ. հոկտեմբերից մինչեւ 2012թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿ հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.388.600 ՀՀ դրամը:

Ա. Հ.

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728