Լրահոս
Օրվա լրահոսը

Չար մարդկանց դեմքը սուր է լինում

Փետրվար 23,2015 11:45

Ծնողները, ըստ մասնագետների, երեխաներին դաստիարակում են սեփական օրինակի, ինտելեկտի եւ վարքի հիման վրա եւ արդյունքում ստացվում է այնպես, որ երեխայի ամբողջ կյանքում մեծ դեր է խաղում այդ դաստիարակությունը: Ավելի շատ դեր է խաղոււմ փոքրիկի հոգեբանական դաստիարակության պակասը, երբ որ ծնողները կամք, ուժ, ներդաշնակություն չեն դնում երեխայի մեջ՝ սեփական անձի ձեւավորման համար: Նման դաստիարակության պակասն է, որ երեխան մեծանալով՝ մարմնի կառուցվածքը կամ նրանում որոշ հատվածներ չի հավանում:

«Ասույթ կա. «Ջանք մի թափիր երեխային դաստիարակել, քանի որ նա լինելու է քո կրկնօրինակը», որը խոսվում է, որ երեխան, միեւնույն է, նմանվելու է ծնողին»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

Հոգեբանի ներկայացմամբ, այն մարդը, որն ունի ներքին ուժ, գիտի իրեն գնահատել, գիտի, թե ի՞նչ է ցանկանում՝ ուզում է քիթը մեծ լինի, ականջները փոքր լինեն կամ աչքերը՝ շեղ, իրեն գնահատում է այնպիսին, ինչպիսին կա ու դրանից երբեք բարդույթներ չի ունենում: Հոգեբանն ասաց, որ երեխայի մեջ պետք է նախ ձեւավորել ճաշակ, ինքնավստահություն, ինքնուրույնություն, որը գումարվելով՝ ստեղծվում է հոգեկան ներդաշնակություն: «Այն մարդիկ, որոնք ներքին չարություն՝ կոնֆլիկտ ու անհամաձայնություն ունեն, նրանց մաշկի գույնը այլ է լինում, իսկ դեմքը՝ որոշակի սրություն, աչքերի լույսը ոչ թե փայլ է արձակում, այլ կայծկլտում է չարությամբ»,- նշեց հոգեբանը: Այն մարդը, որը իր ես-ի հետ ներդաշնակ է, տիկին Բադալյանի խոսքերով, հարմարավետ միջավայր է ստեղծում իր շուրջը ու իր հանգստությունը պարուրում է բոլորին:

Հայ ծնողները, ըստ հոգեբանի, ունեն գերորդիական դաստիարակության սկզբունք, հուզական նվիրվածություն եւ հաճախ մոռանալով իրենց՝ սկսում են երեխայի շտկումը: Ստացվում է, որ երեխան իրականության մեջ կորցնում է իր սեփական ես-ը ու այդտեղ կոնֆլիկտը կայանում է արտաքին տեսքի հետ, քանի որ նա չունի իր կայացած ես-ը, որի առարկայական դրսեւորումն իր արտաքինն է: Արդյունքում սկսվում է կոնֆլիկտ արտաքինի հետ. մազերը կարճ են՝ երկար են ուզում, ձեռքերը, ոտքերը գեղեցիկ չեն, բայց նույնիսկ գեղեցկադեմ մարդիկ խնդիրներ ունեն, որը չենք նկատում, քանի որ սիրում ենք նրանց, բացի այդ էլ, նրանք ընդգծելով իրենց առավելությունը՝ քողարկում են թերությունները, որը եւս օգնում է թերությունները չնկատել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728