Լրահոս
Օրվա լրահոսը

Գազարի միջուկը նման է աչքին, ավոկադոն` կնոջ արգանդին

Փետրվար 23,2015 11:30

Ասում են, որ մարդն իր կերածի արտացոլումն է: Կան սննդամթերքներ, որոնք մարդու օրգաններին նման են եւ ըստ մասնագետների` համապատասխան օրգանի համար էլ` շատ օգտակար:

Ընկույզի միջուկը նմանեցվում է մարդու ուղեղի հետ, այն պարունակում է բարձր կոնցենտրատներ, օմեգա 3, ճարպաթթուներ, որոնք օգտակար են ուղեղի բնական գործունեության համար: Գազարը երբ կտրեք` կտեսնեք, որ այն նման է աչքի կառուցվածքին եւ շատ կարեւոր մթերք է տեսողության համար: Նրանում պարունակող բետա-կարոտինը նվազեցնում է մեծ տարիքում տեսողության կորստի վտանգը: Նեխուրի բարակ, երկար ցողունները նման են մարդու ոսկորներին, իսկ ավոկադոն` կնոջ արգանդին, որը պարունակում է ֆոլաթթու եւ պահպանում է նրա վերարտադրողականությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խեցեմորթը (մոլլյուսկի), բացի այն, որ նման է տղամարդու ամորձիներին, նաեւ շատ օգտակար է տղամարդկանց համար` իր մեջ պարունակող մեծ քանակությամբ ֆոլաթթվի եւ ցինկի շնորհիվ: Թուրինջը նմանեցնում են կնոջ կրծքի հետ եւ այն այնպիսի նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ, եթե կինը հաճախ օգտագործի այս միրգը, քաղցկեղածին հիվանդություն չի ունենա: Մեջտեղից կտրեք լոլիկը, այն նման է սրտի կառուցվածքին: Հաճախ լոլիկ օգտագործողները նվազեցնում են իրենց սրտի հիվանդությունները: Արյունը նմանեցնում են գինու հետ, որի չափավոր օգտագործումը շատ օգտակար է հենց արյան համար: Իմբիրը ստամոքսին է նման, որը իսկապես հրաշալի է ստամոքսի հիվանդությունների համար` օգնում է հաղթահարել սրտխառնոցը, ունի հակաբորբոքային եւ հակաօքսիդանտ հատկություն:

Պատրաստեց Ա. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728