Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել  3.78 մլն. դրամ

Փետրվար 23,2015 10:43

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13-20.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.16 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 286.71 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հզ. դրամ վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 10.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված նմանատիպ երկու գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամ վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 198.21 հազ.դր. ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ    Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամ վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 6,0 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել  Սևանա լիճ: Առգրավվել է 10,0 կգ /55 հատ/ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, իսկ Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 46 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի  համար երեք  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 210.0 հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 11 գծամետր ձկնորսական ցանց:

Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի  համար  կայացվել է 50.0հազ. դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նորմերի

խախտման համար  կայացվել է 100.0հազ.դրամ  վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական   և  բնօգտագործման  վճարի   հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի մետ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է  50.0հազ. դրամ վարչական տուգանքի որոշում, իսկ  Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար կայացվել է  100.0 հազ. դրամ վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հզ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հզ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  3.78 մլն. դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728