Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ վարչապետի աղբյուրները հերքում են Today’s Zaman-ի հրապարակած այն տեղեկատվությունը, ըստ որի, Գալիպոլիի հիշատակի միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենան ապրիլի 24-ին, չեղյալ են հայտարարվել, քանի որ հրավիրված երկրները չեն ցանկացել մասնակցել միջոցառմանը: Գրում է dailysabah.com-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ Today’s Zaman-ը համարվում է ընդդիմադիր լրատվամիջոց, որը կապ ունի գյուլենական շարժման հետ: Իշխանական աղբյուրները պնդել են, որ միջոցառումները տեղի են ունենալու՝ չցանկանալով բացահայտել մանրամասները, թե քանի պետություն կմասնակցի հիշատակի միջոցառմանը:
Պատրաստեց Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ