Բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը այս գիշեր երկրորդ միջին քաշային կարգում WBO չեմպիոնի տիտղոսի համար ռեվանշ մենամարտում եւս Արթուր Աբրահամին բացահայտ պարտվելուց հետո որոշ հետեւություններ է արել: «Զգում եմ, որ աշխարհի չեմպիոնի դեմ բավականին երկար դիմացա: Կարծում էի, թե կկարողանամ ճնշում գործադրել նրա վրա: Սկզբում դա հաջողվում էր: Սակայն հինգ-վեցերորդ ռաունդում նա իրանիս ուժեղ հարվածներ սկսեց հասցնել: Այդպիսի հարվածները քեզանից շատ բան են տանում: Այս քաշային կարգում Արթուր Աբրահամը զիջում է միայն WBA չեմպիոն Կարլ Ֆրոչին», – Սմիթի խոսքերը մեջբերել է Boxing News 24-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ