Լրահոս
Օրվա լրահոսը

Գարրի Կասպարովը ճիշտ է վարվում, որ Ռուսաստան չի վերադառնում

Փետրվար 22,2015 19:18

Ցյուրիխում ընթացած շախմատային գերմրցաշարի շրջանակներում խաղատախտակի առջեւ հանդիպում էր կազմակերպվել նաեւ համաշխարհային շախմատի լեգենդներ, 85-ամյա Վիկտոր Կորչնոյի, որը ներկայացնում է Շվեյցարիան եւ գերմանացի, 80-ամյա Վոլֆգանգ Ուլմանի միջեւ, որն ավարտվել էր 2:2 հաշվով:

Վիկտոր Կորչնոյը ծնվել է Սանկտ-Պետերբուրգում, ԽՍՀՄ-ում է դարձել գրոսմայստեր, նվաճել շախմատային բազմաթիվ բարձունքներ: Սակայն 1976 թվականին Ամստերդամում անցկացված միջազգային մրցաշարի ավարտից հետո մնացել է Հոլանդիայում, հետո տեղափոխվել Շվեյցարիա:

Chess-news.ru-ի փոխանցմամբ, ցյուրիխյան մրցապայքարի ավարտին շախմատային հայտնի մեկնաբան, գրոսմայստեր Եվգենի Սուրովը զրուցել է Վիկտոր Կորչնոյի հետ: Զրույցից պարզվել է, որ վետերանն այնքան էլ բարձր կարծիք չունի աշխարհի չեմպիոնի մասին եւ որ Գարրի Կասպարովն ավելի բարձր է, քան Անատոլի Կարպովը:

Սուրովի եւ Կորչնոյի միջեւ կայացել է նաեւ այսպիսի զրույց:

– Ի՞նչ եք մտածում Գարրի Կասպարովի քաղաքական հայացքների մասին:

– Կասպարովն ու Կարպովը ինչ-որ ընդհանուր բան ունեն. Երկուսն էլ դումայի պատգամավոր են ուզում դառնալ:

– Կարպովն արդեն պատգամավոր է:

– Տեսնո՞ւմ եք:

– Կասպարովն է՞լ այդպիսի ամբիցիաներ ունի:

– Այո: Այդպես է ստացվում:

– Բայց նա երկու տարի առաջ արտագաղթել է Ռուսաստանից եւ այդ ժամանակվանից չի վերադառնում՝ վախենալով ձերբակալվելուց:

– Ճիշտ է վարվում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ chess-news.ru-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728