Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

3 ռոք սերունդ՝ 1 բեմի վրա

Փետրվար 22,2015 15:41

«Հայարդ», «Նաիրի» եւ «Էլիպս» խմբերը փորձեցին վերականգնել 70-ականներին տիրող միջավայրը

«Ուլիխանյան» ակումբում փետրվարի 21-ին հայ ռոք սիրահարները հնարավորություն ունեցան մասնակցել «Հայարդ», «Նաիրի» եւ «Էլիպս» խմբերի միացյալ համերգին: Համերգի ընթացքում խմբերը կատարեցին ինչպես հանդիսատեսին հայտնի իրենց երգերը, այնպես էլ ներկայացրեցին նոր երգեր եւ հանրահայտ երգերի cover տարբերակներ:

«Հայարդ» խմբի թմբկահար Արթուր Մկրտումյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համերգը պետք է կայանար դեռ 2014 թվականին, սակայն խմբում տեղի ունեցած փոփոխության պատճառով այն հետաձգվեց. «Համերգի ընթացքում տարբեր սերունդների խմբեր են նվագում, կարծում եմ՝ դա պետք է հանդիսատեսի համար ոճային առումով հետաքրքիր լինի»:скачанные файлы

Խմբի սոլո կիթառահար Անդրե Վարդանյանը հավելեց, որ այդպիսի միացյալ համերգներ, երբ հավաքվում են մի քանի պրոֆեսիոնալ խմբեր, ընդհանրապես քիչ են լինում. ««Էլիպս» խումբը մեզնից տարիքով եւ փորձով ավել է, նրանք նվագելու են վերջում՝ որպես հեդլայներ: Դա շատ լավ հնարավորություն է նոր սերնդի համար, որը տեղյակ չէ, թե 70-ականներում ինչ երաժշտություն է եղել: Այսօր նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ այդ երաժշտությանը: Կարծում եմ՝ այս համերգով գոնե մի բան կփոխենք»:Նաիրի

«Նաիրի» խմբի վոկալիստ Արտաշ Դարբինյանը մեզ հետ զրույցում կարեւորեց այն հանգամանքը, որ համերգին մասնակցում են 3 խմբերը, որոնք իրենց ձեւաչափերով մոտ են իրար. «Հիմնականում նվագում ենք Hard rock, Heavy metal՝ այն թվերի պես: Կարծում եմ՝ կկարողանանք վերակենդանացնել այն թվերի միջավայրը: Աստված տա, որ այսպիսի համերգները շատ լինեն»:

Խմբի կիթառահար Խորեն Միքայելյանը ընդգծեց, որ խումբը նման ձեւաչափով  համերգ դեռ չի ունեցել. «Կարեւորը այստեղ որակն է, որովհետեւ դժվարությունները շատ են: Ցանկացած քայլ, որ մենք անում ենք, պետք է որակյալ լինի, որպեսզի մարդիկ տեսնեն, որ այսպիսի երաժշտությունը կարող է որակյալ լինել»:

Aravot.am-ը զրուցեց նաեւ համերգի հեդլայներ, գրեթե 30 տարվա պատմություն ունեցող «Էլիպս» խմբի վոկալիստ Ռոման Մխիթարյանի հետ. «Այս համերգը շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք բավականին երկար ժամանակ ընդմիջում էինք տվել: Մենք այսպես ինքներս մեզ վերականգնում ենք, եւ դա տղերքի շնորհքն է, որովհետեւ իրենք անընդհատ առաջարկում էին միասին նվագել, ժողովուրդն էլ է ուզում, այդպես նվագեցինք: Եվ իսկապես, ամեն համերգից հետո մենք կարծես երիտասարդանում ենք եւ դեռ այնքա՜ն բաներ ենք անելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728