Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետը՝ Գալիպոլիի ճակատամարտի հիշատակին նվիրված միջոցառման չեղարկման մասին. «Կարծում եմ, որ հնարավոր է»

Փետրվար 22,2015 14:13

«Մինչեւ պաշտոնական հաղորդագրություն չլինի, դժվար թե մենք կարողանանք հարյուր տոկոսով համոզված լինել, որ դա իրականություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում՝անդրադառնալով «Today’s Zaman»-ի հրապարակած տեղեկատվությանը, ըստ որի` թուրքական կառավարությունը չեղյալ է հայտարարել «Գալիպոլիի» ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները, ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Սակայն թուրքագետը կարծում է, որ հնարավոր է՝ այդ մասին պաշտոնական  հաղորդագրություն չլինի էլ: «Որովհետեւ եթե նրանք դա արել են, հետաձգել են միջոցառումները, ապա դա նշականում է, որ նրանք շատ ծանր  հարված են ստացել իրենք, խայտառակ հարված, պատճառը երեւի այն է, որ երկրների ղեկավարները մերժել են հրավերը»- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ տեղեկատվությունը համապատասխանի ճշմարտությանը, թուրքագետը պատասխանում է. «Կարծում եմ, որ հնարավոր է»:

Մեր դիտարկմանը, որ առավոտվանից տարբեր շրջանակներում քննարկվում է, որ սա թուրքական քարոզչամեքենայի հերթական «խայծն է» , պարոն Սաֆրաստյանը պատասխանում է. «Կարող է այդպես լինի, բայց ես այդպես չեմ կարծում»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    այդ միջոցառումը տեղի ունենա կամ ոչ,
    երկու պարագային ել՝ ի նպաստ մեզի է կացությունը

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728